Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիլեն Բալյանի հուշերը՝ գրքով. «Եվ նրանք բոլորը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…»

Նոյեմբեր 04,2016 17:32

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Ամրոց գրուպ» ընկերությունը հրատարակել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիլեն Բալյանի «Եվ նրանք բոլոը եղել են… էջեր կոմպոզիտորի օրագրից…» /«И все они были… Страницы из дневника композитора»/ խորագրով ռուսերեն գիրքը։ Այն կոմպոզիտորն օրերս ներկայացրել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում։ Ներկաները շնորհանդեսի ընթացքում նաև ունկնդրել են Վլադիլեն Բալյանի մի քանի ռոմանսներ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Նարինե Անանիկյանի, Դիանա Հարությունյանի կատարմամբ և Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։

photo_v_balyan_girq_2

Վլադիլեն Բալյանի այս հուշագրությունը, իր իսկ որակմամբ՝ մի կյանք տևած սիրո պատմություն է և երեք տարվա աշխատանքի արդյունք։ Իրական ժողովրդականություն վայելող ստեղծագործություններ հեղինակած կոմպոզիտորը նաև նշանակալի դերակատարություն է ունեցել կարևորագույն մշակութային օջախների կառավարման գործում և շատ ու շատ հարցերում նախաձեռնություն ցուցաբերելով՝ դարձել տաբեր ձեռնարկումների կազմակերպիչ և իրականացնող։ Գիրքն ամփոփում է այդ ձեռնարկումների ու Վլադիլեն Բալյանի հարուստ կյանքի հետաքրքրական դրվագները՝ Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռաստրոպովիչի, Բենջամին Բրիտտենի և 20-րդ դարի այլ մեծ արվեստագետների հետ հանդիպումների պատմությունները։ Ներկայացվող հուշագրությունը լրացնում է վառ անհատականությունների արդեն հայտնի կերպարները և անուղղակիորեն ներկայացնում հեղինակին։ Վերջինս գոհունակություն է հայտնել երկրի պատմության և իր կենսագրության մաս կազմող Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում իր բարեկամներին ևս մեկ անգամ մեկտեղելու առիթի համար։ Նա շնորհակալությամբ նշել է Վիլլի Սարգսյանի խմբագրական և Կարեն Բալյանի ձևավորման աշխատանքը։ Վլադիլեն Բալյանը հատուկ ջերմությամբ ընդգծել է գիրքը  թանկագին ընկերոջ՝ Սիմոն Հախումյանի հիշատակին նվիրելու փաստը և կարևորել հրատարակման հարցում նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գործուն աջակցությունը։

photo_v_balyan_girq_3

Վլադիլեն Բալյանի կյանքի տարբեր փուլերին անդրադարձող հուշագրությունը ոչ միայն ժամանակագրական, այլև իրադարձային մեծ ընդգրկման շնորհիվ ներկայացնում է խորհրդային Հայաստանում մշակույթի զարգացման պատմությունը՝ շիտակ, անկեղծ շարադրանքով և հավաստի փաստագրությամբ։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930