Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Գլխավոր դատախազության, ՄԻՊ և Հ/Կ ներկայացուցիչները քննարկել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետությանը վերաբերող հարցեր

Նոյեմբեր 15,2016 19:45

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազությունում 13.10.16թ. հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության, ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել առաջին աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը  և ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամները:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են քննարկվող հարցի շուրջ իրենց նկատառումները, ուսումնասիրությունները, առաջարկությունները:

Աշխատանքային քննարկման ընթացքում նախանշվել են մեխանիզմներ, որոնց կիրառման հնարավորությունը թույլ կտա կանխել կամ նվազեցնել քննության ընթացքում վատ վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերը, ապահովել այդ դեպքերի քննության արդյունավետությունը: Նշվել է, որ քննարկված մեխանիզմների և դրանց կիրառման մեթոդաբանության, համատեղ, բազմակողմ ուսումնասիրման արդյունքում կմշակվեն գործնական կիրառման հստակ մեխանիզմներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, համագործակցության արդյունավետության նպատակով, աշխատանքային հանդիպումները դարձնել պարբերական:

Հասարակական կազմակերպությունների հետ՝ կախված դրանց գործունեության ոլորտներից, աշխատանքային հանդիպումները ՀՀ գլխավոր դատախազությունում կլինեն շարունակական:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930