Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցելու մասին. «Անտրամաբանական կլիներ չհստակեցնել հարաբերությունը ՀՀԿ-ի հետ» (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2016 17:03

Այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ իր՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնում ընտրվելու կապակցությամբ ասաց, որ իր համար մեծ պատիվ է, որ կուսակցությանն անդամագրվելուց անմիջապես հետո ստացել է իր վաղեմի գործընկերների, իսկ հիմա նաեւ  համակուսակցական գործընկերների վստահության քվեն եւ ընդգրկվել Գործադիր մարմնում:

Վիգեն Սարգսյանի խոսքերով՝  կուսակցական գործունեությունը ստանում է նոր շատ ավելի խորքային իմաստ եւ կուսակցությունների ամրապնդումը դառնում է քաղաքական մշակույթի ձեւավորման կարեւոր տրամաբանական բաղադրիչ մասը. «Ինձ համար այսօրվա ամենակարեւոր խորհուրդներից մեկն այն էր, որ ես լսեցի բացարձակ միակարծություն բոլոր ելույթներում, հատկապես ՀՀ կուսակցության նախագահի խոսքն առ այն, որ պաշտպանությունը դառնում է առանցքային խնդիրներից մեկը»:

Ըստ պարոն Սարգսյանի, մեծ աշխատանք կա անելու, ինքը տրամադրված է շատ վճռորոշ այդ աշխատանքը տեղ հասցնելու, նաեւ ազգ-բանակը դառնում է աշխատանքի առանցքային ուղղություն, եկել է աջակցելու այն աշխատանքում, որ արվել է երկար տարիներ:

Ինչո՞ւ հենց հիմա Վիգեն Սարգսյանը որոշեց դառնալ կուսակցական, այս հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ մինչ այս էլ զբաղեցրել է հանրապետության բարձրագույն հայեցողական պաշտոնը, սերտ փոխգործակցություն է ունեցել իշխող կուսակցության հետ:

Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ «Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է եւ անտրամաբանական կլիներ չհստակեցնել իր հարաբերությունը ՀՀԿ-ի հետ: Շատ ավելի կարեւոր հանգամանք է սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձեւավորվող նոր քաղաքական մշակույթը, որին ես որոշեցի այդպես առաջ գնալ եւ կուսակցական պատկանելությամբ ընդգծել դրա կարեւորությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930