Լրահոս
Օրվա լրահոսը

Հակերները հրապարակել են դերասանուհու կիսամերկ նկարները

Դեկտեմբեր 11,2016 15:20

Հակերները «կոտրել» են «Սառույցի եւ կրակի երգ» վիպաշարի հիման վրա ստեղծված  «Գահերի խաղը» ամերիկյան ֆենտզի ժանրի հեռուստասերիալի սկանդալային դերասանուհի Մեյս Ուիլյամսի ֆեյսբուքյան էջը եւ հրապարակել նրա կիսամերկ լուսանկարները: Չնայած Մեյսը դրանից առանձնապես չի նեղսրտել եւ որեւէ մեկնաբանություն չի արել: Նա այս օրերին Ճապոնիայում է, որտեղ մասնակցում է հեռուստաշոուի:

mays williams

Բրիտանացի 19-ամյա դերասանուհին հայտնի է իր էպատաժային կերպարով եւ սիրում է միշտ աղմուկների առանցքում լինել: Օրինակ Nylon ամսագրի այս տարվա մայիսյան համարում խոսելով իր բոյֆրենդի ու երկրպագուների մասին, ասել էր, թե հետաքրքրված է նաեւ կանանցով:  Դերասանուհու այս հայտարարությունը եւս լայնորեն քննարկել էր սոցցանցերում ու մամուլում:

mays williams

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031