Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկը հայտարարել է, որ Իջեւանում 2 տղամարդ բռնությամբ առեւանգել են իրեն

Դեկտեմբեր 11,2016 19:30

Տավուշի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկատվությունները կեղծ են, անձին միջին ծանրության հանցագործություն մեջ մեղադրելով` 2016թ. հունվարի 13-ին կատարել է սուտ մատնություն, որ Իջեւան քաղաքի Բլբուլյան նրբանցքի  բնակիչ Ս. Ս.-ն իր բնակարանը, պոռնկությամբ զբաղվելու համար, 2015 թվականի ամռանից մինչեւ 2016թ.-ի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տրամադրել է իրեն:

Բացի այդ, աղջիկը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունները կեղծ են, անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով՝ 2016թ. հունվարի 13-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2015թ. ամռանը Վանաձոր քաղաքի բնակիչ Մ.Բ.-ն ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ Իջեւան քաղաքի Բլբուլյան   նրբանցքի վերոհիշյալ բնակարանից բռնություն գործադրելով` առեւանգել են իրեն:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  333 հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է») եւ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի դեկտեմբերի 14-ին: Դատարանում  աղջկա  շահերը կպաշտպանի Բերդ քաղաքից հանրային պաշտպան Աննա Մեժլումյանը:

Հավելենք, որ 2 հոդվածներով մեղադրվող աղջիկն ամուսնացել է եւ հարս գնացել Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերից մեկը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031