Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Ֆրանկոմասոնական օթյակ կստեղծվի

Ապրիլ 25,2017 12:59

Հայաստանում է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի (Grand Orient de France ) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասը: Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ժամանել է Հայաստանում մասոնական օթյակ հիմնադրվելու առիթով: Հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքներով է մասոնական օթյակը ստեղծվելու:

«Մեր հայ ընկերները, որոնք նաեւ Ֆրանսիայում են եղել եւ աշխատել են Ֆրանսիայի մասոնական օթյակներում, նպատակ ունեին վերադառնալ Հայաստան եւ տեղացի հայերի հետ ստեղծել մի օթյակ, որը խորհելու, աշխատելու վայր կդառնա, այն անկախ օթյակ կլինի»,-ասաց Քրիստոֆ Հաբբասը:

Մեր դիտարկմանը, թե «Մեծ Արեւելքը» քաղաքական կազմակերպություն չէ, սակայն հեռու չէ քաղաքականությունից, մասոնական օթյակի ղեկավարը պատասխանեց. «Ֆրանկմասոնությունն իսկապես քաղաքական կազմակերպություն չէ, այն ավելի շատ փիլիսոփայական հաստատություն է, որն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի բարելավեն մարդկանց կյանքի պայմանները, մեր գաղափարախոսությունը կապված է այնպիսի արժեքների հետ, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը, համերաշխությունը` մարդկանց ու երկրների միջեւ: Մեզ հետաքրքրում են տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական հարցերը, մարդկային գիտակցության ընդլայնումը»:

Հարցրինք` ո՞րն է ֆրանկոմասոնների ուժի գաղտնիքը: «Համերաշխությունը, մեր դավանած արժեքներին եւ պատմությանը ամուր կապվածությունը, դեմոկրատիան, հանուն որի պատրաստ ենք ինտելեկտուալ պայքար մղել»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Հետաքրքրվեցինք` Հայաստանում կա՞ն այն մարդիկ, որոնք հաղթահարել են ֆրակոմասոնների ընդունված կարգի համաձայն սահմանած փորձաշրջանը եւ արդեն կարող են օթյակի անդամ դառնալ: «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ղեկավարը պատասխանեց. «Դա օթյակի ստեղծման առաջին պայմանն է, գործընթացը վաղուց էր սկսված, եւ այժմ Հայաստանում կլինի ինքնավար ու անկախ ֆրակոմասոնական օթյակ»:

Քանի որ Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետի ծրագրում նաեւ Ծիծեռնակաբերդ այցելությունն էր, հարցրինք` զուգադիպությո՞ւն է Հայոց Ցեղասպանության տարելիցի օրերին Հայաստան գալը: «Շատ էի ցանկանում մասնակցել ապրիլքսանչորսյան երթին: Մեր բարեկամությունը Հայաստանի հետ շատ եմ գնահատում, պետք է պայքարենք, հիշելով, որ ոչ մի ոճրագործություն չպետք է տեղի ունենա հասարակության մեջ: Իմիջիայլոց, «Մեծ Արեւելք» օթյակի ներկայացուցիչներն արդեն մասնակցել են նաեւ Ցեղասպանության զոհերի հիշատակի Փարիզյան ցույցին: Եվ ամեն տարի են մասնակցում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Կեղտոտ ձեռներդ հեռու՛ պահէք Հայաստանից, կեղծաւորնե՛ր:
    Ուր մտնում` հարամում էք անասունի՛ պէս:

  2. Ruben says:

    «Սերժ Սարգսյանը, ազգային ժողովը եւ օտարերկրյա գործակալների մասին օրենքը»:
    Խորհելու թեմա ՀՀ ԱԱԾ-ի համար, եթե ԱԱԾ-ն Ազգային է:

    • Vahan Asrabian says:

      Իրաւացի էք, Ruben:
      Բայց եկէք ու տեսէք որ, ՀՀ “ազգային” ԱԱԾ-ի հիմնաական գործառոյթը ընդդիմադիրներ հալածելն ու նրանց ընտանիքների անդամների վրայ դոսյեներ հաւաքելն է:
      Օտարերկրեայ գործակալներ յայտնաբերելու ո՛չ ժամանակ ո՛չ էլ ցանկութիւն ունեն տղերքը: Օրէնքն էլ` ձևի համար է:

      • Ruben says:

        «2. Որ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո կարելի է ծառայության անցնել ԱԱԾ-ում
        ՀՀ ԱԱ ծառայության ստորաբաժանումներն ու սահմանապահ զորքերն երիտասարդ և բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող զինծառայողներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայի, Կալինինգրադի ու Կուրգանի սահմանապահ ինստիտուտների հետ ստորագրված համաձայնագրերի հիման վրա կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում նշված բուհերում:»

        Հայաստանում բացակայում է (չկա անշուշտ) Ազգային անվտանգության ծառայության բուհ (բարձրագույն դպրոց): Սա նշանակում է, որ չկա անկախ պետություն:

  3. Vahan Asrabian says:

    Ո՛չ. Թալեաթը, Էնվերը, Բեհեադդին Շաքիրը, Ջաւիդը, Ջեմալը և միւս իթթիհադական ցեղասպանները, ինչպէս նաև բազմաթիւ հայազգիներ ինչպէս Տիրան Քելեկեան, Գրիգոր Աղաթօն, ևլն., պատկանում էին նոյնի՛նքն Թալեաթի 1909-ի ապրիլին (Ադանայի Կոտորածի օրերին) հիմնադրած “Կոնստանդնուպոլիսի Օսմանեան Մասօնական Մեծ Օթեակ”-ին (Grand Loge Maçonnique de Constantinople” (այժմ`Hür ve Kabul Edilmiş Masonlar Büyük Locasi), որը գտնւում էր “Ֆրանսայի Մասօնական Մեծ Օթեակի” (Grand Loge de France) “յուրիստիկցիայի” տակ: Գտէք Թալեաթ ու Էնվեր Փաշաները Օթեակի այս link-ում: https://www.mason.org.tr/web/

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930