Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Արթուր Ղամբարյանը

Նոյեմբեր 24,2017 18:55

2017թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի առաջի նիստը, որի ժամանակ անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող, ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի կողմից համապատասխանաբար ՀՀ Նախագահի աշխատակազմից և ՀՀ կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ:

Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով, և նոր անդամների նշանակումները կատարվում են կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը։

ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի նախկին անդամների լիազորությունների ժամկետը լրանալու նախօրեին՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ ՔԿ նախագահը հրաման էր ստորագրել հանձնաժողովի անդամների նշանակման մասին։ Նոր հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել այսօր։

Կարգապահական հանձնաժողովի նպատակն է նպաստել կոմիտեի ծառայողին ներկայացվող բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, ծառայողական կարգապահության ամրապնդմանը, կարգապահական խախտումների կանխարգելմանը և այդպիսիք ծնող պատճառների վերացմանը, ապահովել Կոմիտեի ծառայողի անկախությունը և իրավունքների պաշտպանությունը, կանխել Կոմիտեի ծառայողին անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930