Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են խոսել ՀՀԿ-ականները Արմեն Սարգսյանի հետ (Տեսանյութ)

Հունվար 30,2018 14:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը տպավորված է այդ հանդիպումից: Ասում է`իրենց ակնկալիքները բավարարվել են Արմեն Սարգսյանի պատկերացումներից, մեր երկրի ապագայի վերաբերյալ հարցերին նրա շատ հստակ պատասխաններից:

Խնդրեցինք մասնավորեցնել`ՀՀԿ պատգամավորներին ի՞նչ հարցեր էին մտահոգում: Ռուզաննա Մուրադյանը միայն ասաց`բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաեւ երկրի ապագայի հետ կապված: Արմեն Սարգսյանի տեսլականները համընկել են ՀՀԿ-ականների տեսլականների եւ պատկերացումների հետ:

Հետաքրքրվեցինք, Արմեն Սարգսյանը տեղա՞կ է, որ Հայաստանում կոռուպցիան բավական լուրջ դրսեւորումներ ունի եւ Հայաստանի համար խնդիրներ է առաջացնում, գիտի՞, որ աղքատության մակարդակը վտանգավոր շեմ ունի: «Արմեն Սարգսյանը ամեն ինչից եւ ամբողջովին տեղեկացված է եւ ոչ միայն տեղեկացված է, այլ նաեւ դրանց լուծումների իր մեխանիզմները, իր պատկերացումները շատ համոզիչ են եւ հուսադրող»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:

Առհասարակ, Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախապես եւ հստակ դրված չափորոշիչները գալիս էին ասելու, որ իրենք մեծ եւ բարձր պատասխանատվություն են կրում երկրի ապագայի հետ կապված:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031