Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Հրայր Թովմասյանը վերջերս ուր ասես անցնում ա»

Մարտ 16,2018 16:26

«Օրենքում մի լավ բան կար, դա էլ եք ուզում փոխել: Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում: Միջազգային կառույցների ասածն էլ չի կարող իմպերատիվ լինել մեզ համար: Հիմա «լազեյկեք» եք փնտրում»,-ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր դժգոհությունն արտահայտեց «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Հանձնաժողովում քննարկվում էին «Բարձրագույն կրթության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորների ներկայացրած առաջարկները:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջարկել էր` եթե բուհի խորհուրդը կազմված է 10 անդամից, ապա 1-ը կարող է լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, 20 անդամի դեպքում` 2-ը:

Կառավարության ներկայացրած նախագծի նախնական տարբերակում բացառվում էր, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը ներկայացված լինի բուհի խորհրդի կազմում:

Արարատ Միրզոյանն ի հեճուկս ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանի, կարծում է, որ մասնագիտական աջակցությունը բուհին կարելի է ինչ-որ ձեւով եւ ցանկացած պահի անել` առանց խորհրդի անդամ լինելու: Նա կարծում է, որ դա կոռուպցիոն ռիսկերը կպակասեցնի: «Եթե ձեր տարբերակն էլ լինի, միշտ ստվերային բնույթ է կրելու, հիմա ո՞րն է լավ»,- հակադարձեց Արման Սաղաթելյանը`նկատելով, որ Հրայր Թովմասյանի առաջարկի ընդունման դեպքում թափանցիկ մասնակցություն է ապահովվում:

«Այդպիսով` անհրաժեշտ մարդկանց կարող է չկարողանանք խորհրդում ներառել»,- դիտարկումն արեց հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:

Արարատ Միրզոյանը նեղսրտեց` անիմաստ նստել եւ ժամանակ են վատնում. «Քվեարկեք ու միանգամից ամբողջ փաթեթն անցկացրեք»: Նրա այս դիտարկումը Վարդան Բոստանջյանին վրդովվելու առիթ տվեց. «Արարատ ջան, ուրիշ բաներ չխոսես: Դու մի մտածի, որ մեր հանձնաժողովում մեկը հանկարծ կարող ա իր ուզածն անցկացնի»:

Հրայր Թովմասյանի առաջարկը հանձնաժողովն ընդունեց: «Հրայր Թովմասյանն անցավ»,- հումոր արեց Վարդան Բոստանջյանը: Կարեն Ավագյանն էլ շարունակեց. «Հրայր Թովմասյանը վերջերս ուր ասես անցնում ա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031