Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառումներ՝ Երևանում

Ապրիլ 01,2018 16:26

Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատկի տոնը, համաքաղաքացիների հետ նշելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցի: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի և վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մոտեցել է տոնի առիթով եկեղեցու բակում բացված ծիսական փոքրիկ սեղաններին և տոնի առիթով շնորհավորել ներկաներին: Սուրբ Սարգիս եկեղեցում էլ քաղաքապետը հետևել է մատուցվող Սուրբ պատարագի ընթացքին և մոմ վառել:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Զատկի տոնի առթիվ տարածքում կազմակերպված միջոցառումը մեկնարկել է հոգևոր հովվի Տերունական աղոթքով և օրհնության կարգով, որից հետո քաղաքապետը ավանցիների հետ միասին, տոնին համահունչ ծիսակարգով, շնորհավորել է ներկաների Սուրբ Զատիկը:

Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետը Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի ուղեկցությամբ այցելել է նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք: Հարկ է նշել, որ չնայած եկեղեցին կիսավեր է, այդուամենայնիվ,  եկեղեցական բոլոր տոներն այստեղ միշտ մեծ շուքով են նշվում: Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30