Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House. «Հայաստանում հույսի արթնացման փաստը շատ կարևոր է. «Ամերիկայի ձայն»

Մայիս 02,2018 00:03

«Ամերիկայի ձայն». Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը Ամերիկայի Ձայնին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հուսադրող է որակել:

«Մենք ապրում ենք բավականին բևեռացված աշխարհում, որտեղ ժամանակին հնարավոր էր տարբեր երկրների համար վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Օրինակ՝ բարեկամական հարաբերություններ ունենալ միաժամանակ թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Ռուսաստանի: Չափազանց կարևոր է, որ սա կրկին հնարավոր դառնա, քան որ ներկայումս թե՛ միջազգային, թե տեղական օրինակներով, բոլորը ֆիքսված են աշխարհաքաղաքական տարաձայնությունների վրա, որը, ըստ իս, առողջ մոտեցում չէ:

Այս առումով, ես հույս ունեմ, որ Հայաստանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, կհաջողվի այդ իրականացնել: Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, այն թեև լինելով ռուսաստանամետ, կարող է հնարավորություն ունենալ ավելի ժողովրդավարական ճանապարհով նաև կառուցողական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, ինչը, ըստ իս կարելի կլինի առողջ որակել:

Նաև աշխարհաքաղաքական առումով կարևոր է, որ գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը, օրինակ, տան իրենց համաձայնությունը այս տիպի երկրներին նման արտաքին քաղաքականություն վարելու: Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը և իշխանությունից հեռանալը իրականում, անհերքելիորեն, նշանակալի փաստ է:

Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում առկա հուսալքվածությունը: Հայաստանում հույսի արթնացման փաստը, շատ կարևոր է», – ասել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենթը Ամերիկայի Ձայնի հետ ունեցած զրույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031