Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՄԱԶԴ ԵՎ ՊԱՐՈՒՅՐ

Մայիս 01,1998 00:00
Vasak Darbinyan

«Նա (Արամազդ Զաքարյանը- Վ. Դ.) ինձ հրապարակավ «լրտես» է անվանել։ Միջազգային մի քանի կազմակերպությունների հետ համագործակցող լրտես։ Նա, որի հետ ես հաց եմ կիսել, որն իմ ընկերն էր։ Փոխարենը ես ապտակել եմ նրան։ Ընդամենը։ Հիմա ո՛վ ո՛ւմ դեմ պիտի քրեական գործ հարուցի»։

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, ԻՄ նախագահ, «ՀՀ», 30 ապրիլի

Մեր համեստ կարծիքով, եթե Արամազդ Զաքարյանն ապացուցի, որ ինքը Հայրիկյանից գաղտնի ունեցել է միջազգային կազմակերպության կարգավիճակ, որի հետ Հայրիկյանը հաց է կիսել՝ համագործակցել է, այսինքն, ապա քրեական գործ պիտի հարուցի Արամազդ Զաքարյանը։ Իսկ եթե նման կարգավիճակ Արամազդ Զաքարյանը չի ունեցել, ինչպես նաեւ նման հայտարարություն անելու հիմքեր եւս չի ունեցել՝ քրեական գործ կարող է հարուցել Պարույր Հայրիկյանը։ Ինչ վերաբերում է ապտակին, ապա կարելի է այն ներառել մարդու իրավունքների հռչակագրում՝ նշելով թույլատրելի դեպքերը։

1 ՀՆՉԱԿ ԵՎ 5 ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺ-ԱՆԱՍՆԱԲՈՒՅԾ

«Ուրեմն՝ չեղանք-չեղանք, անասնաբույժի չափ էլ չեղանք»։

ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԱԺ պատգամավոր, հնչակ, «Առավոտ», 30 ապրիլի

Իբրեւ հաշվողական տեխնիկայի ինժեներ՝ Էռնեստ Սողոմոնյանն ըստ երեւույթին հաշվողական տեխնիկայի շնորհիվ վաղօրոք ճշտել է անասնաբույժի չափը եւ համոզվել, որ պատգամավորն անասնաբույժից ավելի է։ Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ մեթոդներ են կիրառելու Էռնեստ Սողոմոնյանի դեմ պատգամավորներ Հովհաննես Ահարոնյանը (անասնաբույժ), Հովհաննես Գաբրիելյանը, Պավլիկ Ասատրյանը, Լեւոն Թովմասյանը եւ Գրիշա Հովեյանը (անասնաբույծներ)։

ԷՋԵՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

«Կարծում եմ՝ Յուրի Խաչատրյանը լավ «Գրական թերթ» կհրատարակի, եթե, իհարկե, գրողները (հատկապես՝ երիտասարդ) համագործակցեն։ Համենայնդեպս, «Վարուժան» թերթը Յուրիի օրոք շատ լավ թերթ էր»։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ բանաստեղծ, «Առավոտ», 29.04.98թ.

Յուրի Խաչատրյանի խմբագրած «Գրական թերթի» երիտասարդական «Վարուժան» ներդիրը հետեւյալ խորագիրն է ունենալու. «Ահա՛ քեզ, Արմե՛ն, եւ Յուրիի օրը»։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031