Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՐԻԼԼԵՐ՝ ՀՅԴ-ՀԻՏԼԵՐ

Մայիս 16,1998 00:00
Vasak Darbinyan

«Մի անգամ Մոսկվայում, ՊԱԿ-ի բարձրաստիճան մի հայ գործակալ ինձ առաջարկեց տեղեկություններ փոխանցել իրենց ՀՅ Դաշնակցության ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ես պարզապես ցնցված էի նման առաջարկությունից եւ ասացի առաջարկողին հետեւյալը. «Դուք պատկերացնում եք, պարոն, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերին առաջարկվեր լրտեսել Ստալինի օգտին։ Ձեր առաջարկությունը գրեթե նույնն է։ Ես պատկանում եմ Դաշնակցություն կուսակցության ղեկավար շրջանակին եւ հիմա դուք առաջարկում եք ինձ լրտեսել ի վնաս այդ կուսակցության»։

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆ «Երկիր» 15 մայիսի

ՊԱԿ-ի գործակալի եւ Ստալինի միջեւ համեմատությունն, անշուշտ, տեղին է, բայց ա՛յ, Դաշնակցություն կուսակցության ղեկավար շրջանակի եւ Հիտլերի միջեւ: Մտածելն իսկ մեղք է։

«ՈՒԺԸՍ»՝ «ՌԱԶՄԻԿ»

«Ես ձեր տեսակետին ծանոթ չեմ, ոչ միայն ծանոթ չեմ, այլեւ իրականությանը չեն համապատասխանում»։

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ, «Հայք», 15 մայիսի

Անծանոթ տեսակետների վերաբերյալ Ռազմիկ Մարտիրոսյանի պատկերացումները քննություն չեն բռնի եւ կմնան մերկապարանոց հայտարարության մակարդակին, եթե նա իր ինքնապաշտպանական բնազդն ի սպաս չդնի այդ տեսակետներն արմատախիլ անելու հայրենանվեր գործին։ Ենթադրելով, որ իրականությանը չեն համապատասխանում եւ առավել մեծ կեղծիք են պարունակում (ուստիեւ՝ առավել վտանգավոր են) ոչ թե մարդկանց բանավոր, այլ գրավոր տեսակետները՝ բավականին տխուր ճակատագրի կարժանանան, մասնավորապես, Ռազմիկ Մարտիրոսյանի չկարդացած պատմաբանների եւ փիլիսոփաների գրքերը։

«ԲԱԵՎԻԿ»՝ «ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ»

«Տղայիս, մորս, զոքանչիս, աներձագիս ու նրա տղայի հետ ամբողջ պատերազմի ժամանակ եղել ենք Ղարաբաղում։ Տղաս այն ժամանակ փոքր էր, բայց երբեմն գալիս էր ինձ մոտ, Աղդամը վերցնելուց՝ կողքիս է եղել»։

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ Գրող, «Երկրապահ», 15 մայիսի

Աղդամն, այսպիսով, գրավել է Զորի Բալայանը՝ տղայի, մոր, զոքանչի, աներձագի եւ նրա տղայի հետ։ Թեեւ, ի՞նչ կարիք կար այդքան մեծ ուժեր կենտրոնացնել մի Աղդամի վրա։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031