Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՋԱՅԼԱՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Հունիս 20,1998 14:58
Vasak Darbinyan

«… նույն սխալը նոր կառավարիչներն են շարունակում։ Ջայլամի նման գլուխը մտցրած ավազի մեջ, քամակը բաց. իբր իրենց աշխատավարձով են ապրում»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, «Առավոտ», 19 հունիսի

«ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եւ մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքի նախագծի մերժումից հետո մեր կառավարիչները կշարունակեն վատ ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ԱԺ-ն համապատասխան օրենք չընդունի ջայլամների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։

ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՏՈՐԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ

«Միայն սկզբունքներից զուրկ անուղեղ անասունը կարող է ինձ մեղադրել ծախվելու մեջ»։

ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ Մուլտիպլիկատոր, «Իրավունք», թիվ 27

Պետք է ենթադրել, որ, ի հակադրություն նշվածների՝
ա) սկզբունքներից զուրկ, բայց ուղեղով անասունները Ռոբերտ Սահակյանցին չեն մեղադրում ծախվելու մեջ,
բ) սկզբունքներ ունեցող, բայց անուղեղ անասունները Ռոբերտ Սահակյանցին մեղադրում են չծախվելու մեջ,
գ) սկզբունքներ ունեցող եւ ուղեղով անասունները Ռոբերտ Սահակյանցին չեն մեղադրում չծախվելու մեջ։

ԲԱՐԵԼԱՎԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

«… մյուս կարեւոր խնդիրը բնակչի համար հաշվիչի ցուցմունքը տեսանելի դարձնելն է, ինչը նույնպես օրակարգի մեջ է…
-Խոսքը թափանցիկ պահարանների օգտագործման մասի՞ն է։
-Այո, առաջիկայում թափանցիկ պահարանների, իսկ հետագայում բնակարաններում հաշվիչի ցուցմունքը կրկնող փոքրիկ սարքավորումների տեղադրման ճանապարհով»։

ՀՀ էներգետիկայի փոխնախարար ԿԱՐԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ հարցազրույցից, «Ազգ», 19 հունիսի

Բնակչության էներգետիկ կարիքների բավարարման միջոցառումների շրջանակում թափանցիկ պահարանների եւ փոքրիկ սարքավորումների տեղադրումից անմիջապես հետո կտեղադրվեն նաեւ ազատ եւ արդար պահարանները, ապա եւ՝ բնակարաններում հաշվիչի ցուցմունքը կրկնող միջին ու մեծ չափսերի սարքավորումները։Այս ամենից հետո բնակիչներին զանգվածային լրատվամիջոցներով կհաղորդվի իրենց ծախսած էլեկտրաէներգիայի քանակը։ Կաշխատի ուղիղ հեռախոսակապ սպառողի եւ լույսի մարդկանց միջեւ։

Մենք կհասնենք այն բանին, որ յուրաքանչյուր բնակարանում տեղադրվի նաեւ խոսող թութակ, որը պարբերաբար կհայտնի սակագների փոփոխությունները, էլեկտրաէներգիայի վարձը վճարելու օրն ու ստույգ ժամը, լույսի օգտագործման սկզբունքները, ծախսված էլեկտրաէներգիայի գինը եւ այլ կենսական կարեւորության տեղեկություններ։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930