Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՆ Է ԿԱՐԵՎՈՐԸ

Սեպտեմբեր 18,1998 00:00
lurer

Վերջին եռօրյայում ԱԺ երկու պատգամավոր իրենց նստարաններից վայր ընկան։ Հայկոմկուսի քարտուղար Գագիկ Թադեւոսյանը, փորձելով բազմել խորհրդարանականի աթոռին, մի կերպ կարողացավ պահել հավասարակշռությունը։ Նշենք, որ դա Հայկոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանի մշտական տեղն է, բայց մինչ այդ նա չէր հասցրել նստել իր աթոռին։ Երկրորդ պատգամավորը, որի աթոռը կոտրվեց՝ Պարույր Հայրիկյանն էր։ Նա եւս ճարպիկ շարժումով խույս տվեց հորիզոնական դիրք գրավելուց, ինչից հետո գործընկերներին ասաց, թե «կարեւորը կոտրվող աթոռի վրայից չընկնելն է»։

ՉԴԻՄԱՑԱՎ ԱՌԵՐԵՍՄԱՆԸ

«Առավոտ»-ի թղթակիցը փորձեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերմունքը պարզել նոր Գլխավոր դատախազի եւ այն «հավաստի» հրապարակումների առնչությամբ, թե հենց ինքը պիտի նշանակվեր այդ պաշտոնում։ Սակայն այս հարցերը չհասցրինք էլ տալ, քանզի նախապես զրույցի համաձայնություն տված պրն Ջհանգիրյանը հենց լսեց. «Բոլորը գրում էին, թե դուք եք լինելու» բառերը՝ միտքը փոխեց եւ անմիջապես հեռացավ։

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ՝ «ՊՈԿԵՐ»

Ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանը եւ նախկինում Լուսավորության մինիստր աշխատած Հայկ Ղազարյանը երեկ հրավիրվել էին Արաբկիրի ժողդատարան։ Այժմ նրանք ներկայացնում են «Վերածնունդ» հասարակական կազմակերպությունը։ «Վերածննդի» նախկին տնօրենը իր սեփականություն գույքը հիշյալ անձանց ապօրինի տիրապետությունից պահանջի հայցով դիմել էր դատարան։ Դատական նիստը վերջնական պարզաբանում չմտցրեց, սակայն մասնավորապես պարզվեց, որ մի շարք պատգամավորներ եւ երեւելի դեմքեր սիրում են «Վերածննդի» հարկի տակ պոկեր խաղալ։

Կարդացեք էջ 12։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930