Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 29,1998 00:00
lurer

Երեկ «Առավոտ» այցելեցին ՆԳ եւ ԱԱ նախարարության «Պահպանություն» միավորման հատուկ գնդի մի խումբ աշխատակիցներ ու բողոքեցին, որ իրենց չի վճարվել սովորաբար յուրաքանչյուր ամսվա 20-ին տրվող աշխատավարձը։ Իրենք չեն ստացել նաեւ բյուջետային հիմնարկների համար նախատեսված աշխատավարձի 20% հավելումը։

Հիշեցնենք, որ «Պահպանություն» միավորման աշխատակիները պահակություն են իրականացնում դեսպանատներում, կառավարությունում, ԱԺ-ում, Մատենադարանում, ոսկերչական գործարանում եւ այլ օբյեկտներում եւ ստանում են 15-20 հազար դրամ։

ՈՒԺԵՂ ՓՈԽԱՏԵՂՈՒՄ

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Խաչատրյանը հրաժարական է տվել։ Բացառված չէ, որ հրաժարականի պատճառը կառավարության ճնշումներն էին, որոնք արտահայտվել էին նաեւ վերջին ինն ամիսներին հիմնադրամում անցկացված ստուգումներով։ Ենթադրվում է, որ այս պաշտոնում նրան փոխարինելու է Լեոնարդ Պետրոսյանը։ Իսկ Գագիկ Խաչատրյանին Համաշխարհային բանկն արդեն նոր աշխատանք է առաջարկել։

ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ՄԱԿԱՐԱՎԱՆՔԻՑ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստին զուգահեռ տեղի են ունեցել հանձնաժողովների եւ ենթահանձնաժողովների նիստեր, որոնցից մեկն էլ՝ մշակութային ժառանգության պահպանման խնդրով։ Այն վերաբերել է Կիպրոսի հյուսիսում գտնվող հայկական Մակարավանք եկեղեցուն։

Խնդրո առարկայի վերաբերյալ խոսել է ԱԺ պատգամավոր Գայանե Սարուխանյանը։ Նրա վկայությամբ, կիպրոսցի թուրքերը Ստրասբուրգ էին ժամանել՝ իրենց հետ բերելով մեկ տասնյակից ավելի լրագրող ու հեռուստալրագրող, որոնց սակայն չի հաջողվել արձանագրել սեփական հաղթանակն ավետող կադրեր։ Գայանե Սարուխանյանի՝ դեռեւս ապրիլյան ելույթից հետո Մակարավանքը հյուրանոցի վերածելու գործընթացը դադարեցվել է, իսկ Եվրախորհրդում խնդրո առարկայի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930