Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնացել դատական նիստին

Հոկտեմբեր 16,2026 12:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Սեպտեմբերի 2-ից կալանքի տակ գտնվող ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ 71-ամյա Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը այսօր տեղի կունենա նրա մասնակցությամբ։ Նախորդ նիստերում նրան հարկադրաբար դատարան էր բերվում պատգարակի վրա շտապ օգնության բժիշկների ուղեկցությամբ։

Դատական նիստերի ընթացքում Գագիկ Խաչատրյանը գտնվում էր ուժեղ ցավերի և հոգեկան տառապանքների մեջ և նախորդ դատական նիստերի ընթացքում, հանրային մեղադրողի և դատարանի դիրքորոշումների հետևանքով, պաշտպանական կողմը ստիպված է եղել միջնորդել նիստերն առանց նրա մասնակցության անցկացնելու վերաբերյալ։ Պաշտպանների պնդումները, որ առողջական վիճակի, մշտական ու ուժեղ ցավերի և դատարանում պատգարակին մեջքի վրա պառկած գտնվելու պայմաններում նրա մասնակցությունը ձևական է և թույլ չի տալիս արդյունավետորեն իրականացնել պաշտպանության իրավունքը, մնացել են անպատասխան։ Պաշտպանական կողմը նման վերաբերմունքը որակել է որպես արժանապատվությունը նվաստացնող և խտրական։

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը բազմիցս հայտարարել է, որ նա ցանկանում է մասնակցել դատաքննությանը, սակայն այդ մասնակցությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական։ Պաշտպանության կողմը նաև ընդգծել է, որ պետական մարմինները մի կողմից չեն ապահովում անհրաժեշտ բժշկական օգնությունը, ինչի հետևանքով նա շարունակում է տառապել ցավերից, իսկ մյուս կողմից նրան կանգնեցնում են դատաքննությանը մասնակցելու և արդյունավետ պաշտպանվելու իրավունքից հրաժարվելու անհրաժեշտության առաջ։ Սա հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտման։

Այսօր ժամը 14։00-ին Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում տեղի ունենալիք դատական նիստում Գագիկ Խաչատրյանի ցանկությամբ նա կտեղափոխվի դատական նիստերի դահլիճ։

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031