Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՍԵՆՍԱՑԻԱ ՉԱՐԵՑ

Հոկտեմբեր 30,1998 00:00
Paruyr Hayrikyan

«Առավոտ» զանգահարել էին ու հայտնել, որ Պարույր Հայրիկյանը սենսացիոն հայտարարություն պիտի անի։ Գլխապատառ ինձ նետեցի ԱԺ (որպես սենսացիայի վայր այս շենքն էր ընտրված), սակայն վետերաններն այնպես չէին շրջափակել այն, որ լրագրողներն անարգել մտնեին շենք։ Պարույր Հայրիկյանի ասուլիսին բախտ չվիճակվեց ժամանակին հասնել։ Այնպես որ, ներկայացնում եմ գործընկերներիս պատմածներից եւ ինձ հասած փաստաթղթերից մեջբերումներ։ Սենսացիայի երկրպագուները կարող են այլեւս չընթերցել նյութիս շարունակությունը։

«ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը, քննարկելով ՀՀ ԱԺ-ի պատգամավորների ընտրությունների մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի բովանդակությունը, համաձայն որի մեծամասնական եւ համամասնական ընտրական համակարգերով ընտրված պատգամավորների հարաբերակցությունը մոտավորապես 4/1 է, եւ վերլուծելով այդ հարաբերակցությունը ՀՀ քաղաքացիների իրավահավասարության վերաբերյալ սահմանադրական դրույթի տեսանկյունից՝ հանգեց եզրակացության, որ վերը նշված հարաբերակցությամբ ստեղծվող վիճակի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, առաջացնում է հիմնավորված հարցեր եւ տարակարծություններ։ Ելնելով դրանից, հանձնաժողովը որոշեց ՀՀ նախագահին առաջարկություն ներկայացնել՝ դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրության մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը եւ մեծամասնական ու համամասնական ընտրական համակարգերով ընտրված պատգամավորների այն հարաբերակցությունը, որը կարելի է համարել Սահմանադրությանը համապատասխանող»։

Ապա պրն Հայրիկյանը ներկայացրել է իր հիմնավորումները. քաղաքացու ձայնը խորհրդարանում հավասար է մեկ պատգամավորի ձայնը բաժանած նրան ձայն տված ընտրողների թվին, որը մի դեպքում ստացվում է մյուսից շուրջ 3 անգամ ավելի։ Իսկ մեր օրենքի պայմաններում, երբ նրանց հարաբերակցությունը ոչ թե 1։1 է, այլ շուրջ 1։4, խորհրդարանում ներկայացված քաղաքացիներն ունեն մեկը մյուսից շուրջ 10 անգամ պակաս խորհրդարանական ձայն։ Այսօր ԱԺ-ում կան 1000 եւ 14000 ձայնով ընտրված պատգամավորներ, որ նույնն է, թե կան 1/1000 եւ 1/14000 պառլամենտական ձայնով քաղաքացիներ։ Իսկ եզրակացությունը հետեւյալն է. քաղաքացիների իրավահավասարությունը խառը պառլամենտի պայմաններում կարող է երաշխավորվել միայն այն դեպքում, երբ համամասնական-մեծամասնական հարաբերակցությունը հավասար է 3։1։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031