Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՈՏՆԱՀԱՐՎԵԼՈ՞Ւ Է

Հունվար 22,1999 00:00
lurer

«Դեռ որոշում չի կայացրել»,- այսպես պատասխանեց նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն «Առավոտի» այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է ԱԺ 68 պատգամավորների դիմումի համաձայն՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու։

Նշենք, որ փորձեր են եղել որոշ պատգամավորների համոզելու, որ հետ վերցնեն իրենց ստորագրությունները։ Բայց առանց այդ էլ ակնհայտ է, որ այս նախաձեռնությանն էլ սպասվում է կոնյակի գործարանի խնդրով այդպես էլ չհրավիրված արտահերթ նստաշրջանի ճակատագիրը։

ԲԵԶԻՐՋՅԱՆԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ

Դեկտեմբերին ելույթ ունենալով՝ Վանո Սիրադեղյանը հայտարարեց, թե 1996 թվականին նախագահական ընտրություններում, ըստ էության, պետք է լիներ 2-րդ փուլ։ Մինչդեռ ԿԸՀ-ն մեկ փուլով հաղթանակը շնորհեց Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Պատասխանելով այս հարցադրմանը՝ ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանն «Առավոտին» ասաց. «Օրենքով ԿԸՀ-ի ֆունկցիան մարզերից ստացված տվյալները գումարելն է։ Մենք այսօր էլ ունենք մարզերից ստացված տվյալները, որոնց գումարով՝ ընտրված նախագահը Տեր-Պետրոսյանն է։ Ես չգիտեմ, թե ինչ թվեր ունի Սիրադեղյանը։ Եթե ուներ այլ տվյալներ՝ այն ժամանակ թող ներկայացներ»։

Խ. Բեզիրջյանի հետ հարցազրույցը կարդացեք 2-րդ էջում։

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ

Երեւանի թիվ մեկ մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում մի նորածնի 40 օր պահելուց հետո՝ հարազատներին վերադարձրել են երեխայի դիակը։ Մինչ այդ, նրանցից անընդհատ դեղորայք են պահանջել, այդ թվում, օրական միայն 7-15 հազար դրամի պլազմա։ Հարազատներին չի հայտնվել նաեւ մահվան պատճառը։

Մանրամասները՝ 7-րդ էջում։

ՏԱԿ ՏՎԵՑ

Հայաստանի մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հակոբ Մովսեսը փորձել է Գերմանիայից միս ներմուծել Հայաստան, բայց՝ որպես գործարար ձախողվել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031