Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա արդեն նաև առցանց կարող եք ձեր նորածին երեխային գրանցել ԱԱՊ օղակում (պոլիկլինիկայում)

Սեպտեմբեր 02,2026 22:31 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ առողջապահության նախարարության ՖԲ էջից տեղեկանում ենք.

Եթե Դուք ՀՀ քաղաքացի եք, Ձեր նորածնի հաշվառման հասցեի տարածքում գտնվող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունում երեխային առցանց գրանցելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, «Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացում անցնելուց հետո պետք է ընտրել հաստատությունը և բժշկին։

Երեխայի մոր հետ գրանցված ամուսնություն ունեցող հայրը միայն կարող է առցանց գրանցել երեխային, մոր դեպքում` գրանցված ամուսնություն ունենալը պարտադիր չէ: Նորածնի ծնունդը պետք է գրանցված լինի մինչև նրան բժշկական կազմակերպությունում գրանցելը։

Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները նույնը չեն, ապա ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկապես այցելելով բնակության հասցեի (մարզի) տարածքում գտնվող բժշկական կազմակերպություն։
Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։

Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կատարելու նպատակով։

Ծառայությունը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930