Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Հունիս 23,1999 00:00
Andranik Margaryan

Հունիսի 19-ին խորհրդարանում կառավարության ծրագրի հավանությանն արժանանալուց հետո համատեղ նիստ գումարեցին «Միասնություն» խմբակցությունը եւ «Կայունություն» պատգամավորական խումբը։ Թե դա ինչ հիմքի վրա տեղի ունեցավ եւ ինչու, պարզաբանում է «Միասնություն» խմբակցության նախագահ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը։

– ԱԺ կանոնակարգը չի արգելում պատգամավորական մի քանի խմբերի եւ խմբակցությունների համատեղ նիստերը։ Այսպիսով, մենք, փաստորեն, նոր ավանդույթ ենք մտցնում ԱԺ ներքին գործունեության պրակտիկայի մեջ, եւ կարող ենք ցանկացած խմբակցության ու խմբի հետ համատեղ նիստ գումարել՝ հետաքրքրող հարցերի վերաբերյալ քննարկումներ անցկացնելով ու եթե հնարավոր է միասնական տեսակետ ձեւավորելով։

Այս անգամ, քանի որ պետք է լուծվեր հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը, մենք փորձեցինք քաղաքական երկու ուժերով հստակեցնել դիրքորոշումները եւ ընդհանուր պայմանավորվածություններ ձեռք բերել։ Տվյալ դեպքում՝ ստացվեց։ Մեր թեկնածուներն արդեն պարզ են, եւ մնում է, որ հանձնաժողովների անդամները իրենց կարծիքները արտահայտելով վերջնական որոշումների հանգեն։

Եթե անհրաժեշտություն լինի, ապա մենք պատրաստ ենք համատեղ նիստեր անել նաեւ ՀՅԴ-ի, կոմկուսի եւ մյուս խմբակցությունների հետ։

– Իսկ կառավարության կազմը նշանակելիս վարչապետը խորհրդակցե՞լ է «Միասնություն» դաշինքի ղեկավարության հետ։

– Վարչապետը «Միասնության» ղեկավարության մեջ է,- անորոշ պատասխանով էլ եզրափակեց Անդրանիկ Մարգարյանը։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930