Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Այս ամենի մեջ ընդգծված ստորություն էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի անվան հիշատակումը, նրա անձն ու գործունեությունը շահարկման թեմա դարձնելը. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 25,2026 17:49 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Կապիտուլյանտը հաստատեց, որ դատաիրավական համակարգին ինքն է հանձնարարել գործել քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ այն տարբերությամբ, որ դա ոչ թե երեկ էր ԱԺ ամբիոնից հնչեցրել, այլ նախընտրական փուլի եզրափակիչ հավաքին: Մեծ առումով՝ ի՞նչ տարբերություն:

Ավելին, առիթն օգտագործելով՝ այսօր էլ ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է և առաջնորդվում է բռնատիրական համակարգին հարիր մեթոդներով:

Այսօր տեղի ունեցած իրադարձությունների ողջ շղթան կանխատեսելի էր ոչ միայն ավանդական բեմադրության, այլև իշխող ուժի որդեգրած հանցագործ վարքագծի համատեքստում:

Այս ամենի մեջ ընդգծված ստորություն էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի անվան հիշատակումը, նրա անձն ու գործունեությունը շահարկման թեմա դարձնելը, ինչը, քաղաքականից բացի, նաև իշխանության հարուցած էթիկայի ու բարոյական ճգնաժամի հետևանք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31