Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԶԵՐԴ ՍԱՆՐԻՐ, ԵՐԲ ՆԱԽԱԳԱՀ Է ԳԱԼԻՍ

Հուլիս 17,1999 00:00
Robert Qocharyan

Վարշավայում ռուսական ոճով ու ճաշակով, խորհրդային խոշորամասշտաբ չափերով կառուցված մի շենք կա։ Այս շենքը լեհերը չեն սիրում, որովհետեւ այն Ստալինի նվերն է Լեհաստանին։ Լեհերը չեն սիրում ռուսներին, իսկ ռուսաց լեզուն պարզապես հրաժարվում են հասկանալ։

Դժվար է ասել՝ լեհերը մեզ՝ հայերիս, սիրում են, թե ոչ, բայց նրանք ամեն առիթով ձգտում են հասկացնել, թե իրենց արյունը մի քիչ կապույտ է։ Եթե Հայաստան է այցելում որեւէ երկրի նախագահ, հայերս խառնվում ենք իրար, ցանկացած թերթ կամ այլ լրատվամիջոց իրեն կոտորում է տվյալ երկրի (նույնիսկ ամենահետամնաց) նախագահի այցը լուսաբանելու համար։ Մի քանի անգամ ցուցադրվում են հյուր եկածի ելույթի հետաքրքիր հատվածները, հյուրի դեմքի արտահայտությունը այցի ամբողջ ընթացքում չի անհետանում լրագրերի առաջին-երկրորդ էջերից եւ հեռուստաէկրաններից։ Եվ հետո, մենք մեր հյուրերին երբեք չենք հոգնեցնում քաղաքի յուրաքանչյուր քարի կենսագրությունը պատմելով, իսկ մեր հոգեւոր այրերը, եթե նույնիսկ Էջմիածնի գանձերն են ցուցադրում, այդ բանն անում են զուսպ եւ համեստ։ «Մերն ուրիշ է»,- կասեր գործարար Հրանտ Վարդանյանը։ Լեհերինը բոլորովին ուրիշ է։ Հուլիսի 15-ի երեկոյան, ՀՀ նախագահին եւ նրան ուղեկցող Սերժ Սարգսյանին ու Վարդան Օսկանյանին Ժնեւ ճանապարհելուց հետո, քանի որ ազատ ժամանակ կար, որոշեցի զննել լեհական մամուլը։ Նախ, այցի ամբողջ ընթացքում, իզուր փնտրում էինք հեռուստատեսային լուրերը։ Իզուր, քանի որ ՀՀ նախագահի այցը լուսաբանող որեւէ ինֆորմացիա չէր հնչում, թերեւս ցերեկվա ընթացքում եղած լինեն կես կամ մեկ րոպեանոց լուրեր, բայց առավել ներկայանալի տեղեկատվություն չկար։ Նույնն էին նաեւ թերթերը։

«Ժիչե Վարշավա» («Վարշավյան կյանք») հաստափոր օրաթերթում հուլիսի 15-ի համարի 2-րդ էջում երեք տողանոց մի ինֆորմացիա կար այն մասին, որ Հայաստանի նախագահը եկավ Լեհաստան, եւ տեղի ունեցավ Հայ-լեհական բիզնես-ֆորում։ Առանց լուսանկարի, լուրերի սյունի մեջ։ «Ռեչ պոսպոլիտա» օրաթերթը, որն իր ծավալով եւ գույնով հիացրեց մեզ, նույնպես ժլատ էր գտնվել եւ նույն՝ հուլիսի 15-ի համարում տպագրել էր Վարշավայի Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնում ՀՀ նախագահի ելույթի այն մասը միայն, որ վերաբերում էր Լեհաստանին։ Հիշեցնեմ, որ այդ հատվածում խոսվում էր այն մասին, թե Լեհաստանի օրինակը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Մենք ակնկալում ենք Լեհաստանի աջակցությունը՝ եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրացման գործում։ Այս ոլորտում դուք ավելիին եք հասել, ձեր փորձը մեզ համար կարող է օգտակար լինել»։ Վարչապետ Լեոնել Ժոսպեն։ Վարշավայի բոլոր կենտրոնական փողոցներում, ամեն ծառից եւ սյունից փողփողում են ֆրանսիական դրոշները, Լեհաստանը կարեւորում է այս այցը։

Առաջիկայում սպասվում է, որ Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին պատասխան այցով կժամանի Հայաստան։ Մենք՝ հայերս, հաստատ պրն Կվասնեւսկուն չենք առաջարկի գնալ Գյումրի կամ Մեղրի (թեպետ, հանուն արդարության պետք է ասեմ, որ լեհերի Կրակովը հրաշալի քաղաք է եւ մեզ ավելի դուր եկավ, քան Վարշավան) եւ չենք կանգնեցնի քաղաքի հրապարակում, հայերի մեջ ու չենք սպասեցնի այնքան, մինչեւ եկեղեցու զանգերը զնգան։ Նույնիսկ եթե այդպիսի բան անենք, անկասկած, որեւէ հայուհի, թեկուզեւ երկրի լավագույն գիտակը, առանց մազերը կարգին սանրելու, չի համարձակվի կանգնել պրն Կվասնեւսկու կողքին եւ անկապ ժպտալ։ Հայուհին 15 օր առաջ, ամեն օր, կսանրվեր ու կլողանար։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031