Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, որ վերջին տարիների ընթացքում վատացել է ոչ միայն մարդկանց ապրելակերպն ու վիճակը, այլ նաեւ

Օգոստոս 28,2001 00:00

ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ Պարզվում է, որ վերջին տարիների ընթացքում վատացել է ոչ միայն մարդկանց ապրելակերպն ու վիճակը, այլ նաեւ մեղուների, որոնք թեեւ աշխատում են օրնիբուն, բայց ցանկալի արդյունքի չեն հասնում։ Նման պրոբլեմային թեմայով երեկ հանդես եկավ մեղվաբուծության եւ ապիթերապիայի կազմակերպության նախագահ Գեւորգ Կարախանյանը։ Ըստ նրա, եթե մեղուները չեն կարողանում նորմալ մեղր արտադրել (որոշակի քանակի եւ որակի), պատճառը նրանց անառողջ լինելն է։ Առաջին պրոբլեմը, ըստ պրն Կարախանյանի, դեղամիջոցների պակասն է, «երբ մեղուների մեջ հիվանդություն է տարածվում եւ մեղվաբույծը չի կարողանում ժամանակին ճարել համապատասխան դեղերը, այդ իսկ պատճառով նրանք սկսում են ոչնչանալ»,- բացատրեց նա։ Ըստ Գ. Կարախանյանի, Հայաստանում մեղվաբուծությունը մատնված է բարձիթողի վիճակի եւ, եթե այսպես շարունակվի, մի քանի տարի հետո մեղու չի մնա։ Պրն Կարախանյանի հավաստմամբ, շատ երկրներում դա դիտվում է որպես եկամտի աղբյուր։ Օրինակ, Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների քարտուղարությունը ներկայացնելու է մի ծրագիր, որտեղ մեծվաբուծությունը դիտվելու է որպես եկամտի աղբյուր։ Թուրքիան, վերջինիս տվյալներով, արդեն արձագանքել է այդ ծրագրին, քանի որ նա եւս գտնում է, որ մեղվաբուծությունը իսկապես եկամտի աղբյուր է։ «Մենք նույնպես արտգործնախարարության եւ գյուղնախարարության հետ մշակելու ենք նման մի ծրագիր, որը պետք է ներկայացնենք Սեւծովյան համագործակցությանը»,- հաղորդեց պրն Կարախանյանը։ Հաջորդ պրոբլեմը մեղավաբուծական գույք հայթայթելն է։ Չկան փայտեր, որոնցով պատրաստվում են շրջանակներ։ Մեղվաբուծությունը բացարձակապես չունի ֆինանսավորում՝ հատկապես գյուղական շրջաններում։ Այնտեղ խիստ զգացվում է գիտելիքի պակասը։ Մարդիկ գիտելիք չունեն մեղուներին խնամելու համար։ Չկան նոր գրականություն, ամսագրեր։ Իսկ ամենամեծ պրոբլեմը, պրն Կարախանյանի կարծիքով, մեղվամթերքի սպառման հարցն է. «Բոլոր մեղվապահները համարյա նույն ցավով են տառապում։ Չեն կարողանում իրացնել նույնիսկ բարձր որակի մեղրը»։ Հայաստանի մեղրը, ըստ Գ. Կարախանյանի, լավագույններից է, որը պատրաստվում է ալպիական գոտիներում աճող ծաղիկներից։ Այս տարի մեղրի համար անբարենպաստ է եղել Վայոց ձորի, Սյունիքի շրջաններում եւ համեմատաբար հաջող տարի՝ Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031