Լրահոս
Օրվա լրահոսը

Նշել են Ցոր զորամասի զոհված զինծառայող Լևոն Գրիգորյանի 23-ամյակը

Մայիս 06,2024 22:15 Share

Լևոն Մհերի Գրիգորյանը ծնվել է 2001թ. մայիսի 5-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Մանկությունը անցկացրել է Սիսիանում, այնուհետև տեղափոխվել է Երևան` ուսումը շարունակելու նպատակով։

Նա զորակոչվել է բանակ 2019թ. սեպտեմբերի 7-ին։

Ծառայությունը անցել է Ստեփանակերտի Ցոր զորամասում։

Մայիսի 5-ին տեղի ունեցավ Լևոնի (Կյաժի) 23-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին նաև Ցոր զորամասի քաջ հրետանավորների հերոսածին ծնողները:

Միջոցառումը տեղի է ունեցել Ներքին Շենգավիթ 11 փողոցի 37 շենքի բակում`Լևոնին նվիրված հուշաղբյուրի մոտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել