Լրահոս
Օրվա լրահոսը

21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԳՅՈՒՂԸ

Հունվար 15,2002 00:00

21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԳՅՈՒՂԸ Հայաստանի նախալեռնային ու հատկապես լեռնային շրջանների հողը այնքան էլ բերրի չէ։ Տարին մեկ անգամ է բերք տալիս, ծիրան ու խաղող չի հասնում։ Կլիման է այդպիսին։ Իսկ հողի սեփականաշնորհման հարցում այստեղ տարբեր մեկնաբանություններ եղան։ Ե՛վ քաղաքացիները, ե՛ւ գյուղացիները պնդում են, որ ոչ թե հողն է տրվել գյուղացուն, այլ գյուղացին է հանձնվել հողին։ Ինչո՞վ է պայմանավորված նման արտահայտության երեւան գալը։ Ամենագլխավորը թերեւս այն է, որ հողը սեփականաշնորհելուց հետո պետությունը չցանկացավ ընդհանրապես հետեւողական լինել կամ ձեռք մեկնել գյուղացուն։ Նրանք ամենուր, արդեն որպես աշխատանք, մածուն, կաթ ու թթվասեր առած՝ քաղաքի մեծ ու փոքր թաղամասերում «կանչում» են, թե ով կգնի իրենց ապրանքը։ Քաղաքի մթերային ու ֆիրմային խանութներում էլ կաթնամթերքն ավելի թանկ է, քան գյուղացիների վաճառածները։ Երեւի թե դժվար է կազմակերպել ոչ միայն կաթնամթերքը, այլեւ հողից ստացած բերքը ամառային շրջանում պետական պտուղ- բանջարեղենի տաղավար-խանութներում քաղաքաբնակին վաճառելը՝ գյուղացու հոգսը փոքր-ինչ թեթեւացնելու համար։ Արդյունքում ե՛ւ գյուղացին կշահի, ե՛ւ քաղաքացին։ Սննդամթերքը համապատասխան բժշկական ստուգում անցած կլինի եւ վտանգ չի սպառնա բնակչության առողջությանը։ Գյուղացին այսօր մնացել է մեն-մենակ՝ իր հողի ու անասունների հետ։ Օրեցօր պակասում է անասնագլխաքանակը, որովհետեւ արոտատեղիներ չկան։ Եղած գյուղերն ու դժվարությունները քիչ են, նոր գյուղեր են հիմնում ու փակում արոտատեղիների ճամփան։ ՍԻՄՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել