Լրահոս
Օրվա լրահոսը

Կեցցե՛ հայ աշխատավորը

Մայիս 02,2003 00:00

Երեկ Մարզահամերգային համալիրում Գրանդ Հոլդինգի նախաձեռնությամբ  մեծ շուքով նշվել է աշխատավորների օրը՝ Մայիսի 1-ը: Աշխատանքի միջազգային օրվա տոնակատարությունը նորանկախ Հայաստանում պետական մակարդակով վերականգվել է 2000 թվականից՝ հայրենական խոշոր արտադրողներից՝ Գրանդ Հոլդինգի հիմնադիր Հրանտ Վարդանյանի շնորհիվ:

2000 թվականից ի վեր, ամեն տարի հայ աշխատավորի տոնը Գրանդ Հոլդինգի 7 հազար աշխատողները նշում են միասին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:

Հիշելով խորհրդային տարիները, երբ աշխատավորներն արժանանում էին խրախուսանքի, Հրանտ Վարդանյանը որոշեց բարի ավանդույթը վերականգնել և Գրանդ Հոլդինգի լավագույն աշխատողներին ամեն տարի մայիսի 1-ին արժանացնել խրախուսանքի և պարգևների: Հրանտ Վարդանյանը վերականգնեց նաև ևս մեկ գեղեցիկ ավանդույթ՝ սոցիալիստական աշխատանքի բոլոր հերոսներին նշանակվեց ամենամսյա թոշակ: Տարիների վաստակ ունեցող աշխատողները մայիսի 1-ին հրավիրվում են նաև ամենամյա տոնական համերգին: Հայրենական արտադրության վերականգնման գործում ներդրած ավանդի համար Հրանտ Վարդանյանը 1999 թվականին արժանացել է Անանիա Շիրակացի մեդալի:

Չնայած նորանկախ Հայաստանում շատ բան է փոխվել՝ սակայն աշխատավորին գնահատելու, մեծարելու և խրախուսելու ավանդույթը  շարունակվում է առ այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031