Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում

Հոկտեմբեր 10,2024 10:40 Share

Հաշվի առնելով Մասիս համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը, համայնքի բարօրությանն ու շենացմանը միտված գործունեությունը, ինչպես նաև հարգանքն ու բարձր հեղինակությունը բնակչության շրջանում, Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու միաձայն որոշմամբ, «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, գործարար, բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է «Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում:

Միքայել Վարդանյանը Մասիսում իրականացրել է հայրենանվեր և կենսական կարևորություն ունեցող բարեգործական մի շարք ծրագրեր, որոնց բացառիկությունը մեծ է համայնքի զարգացման գործում:

Մասնավորապես բարերարի մասնակցությամբ Մասիս քաղաքում կառուցվել է Սուրբ Թադեոս եկեղեցին, այժմ էլ Միքայել Վարդանյանը ֆինանսավորում է առաջնորդարանի շենքի կառուցումը:

Բարերարի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է Մասիսի համայնքապետարանի դիմաց գտնվող այգին, իրականացվել է «Հրանտ Վարդանյան» փողոցի հիմնանորոգումն ու լուսավորության ցանցի անցկացումը: Բարերարի ֆինանսավորման շնորհիվ Մասիս քաղաքում ամբողջությամբ լուծվել է աղբահանության խնդիրը:

Միքայել Վարդանյանը կառավարում է Մասիսում գործող 3 խոշորագույն ընկերությունները՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Մասիս Տոբակո»-ն ու «Գրանդ Մաստեր»-ը, որոնք ընդհանուր առմամբ ունեն մոտ 3500 աշխատող, նրանց գերակշիռ մասը հենց Մասիսի բնակիչներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031