Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԱՅԼԱՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ»

Մայիս 15,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԱՅԼԱՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ» «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի հարցազրույցը «Ռեգնում» լրատվական գործակալությանը- Պարոն Կարապետյան, ԵԽ ԽՎ որոշումից հետո իշխանական կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ երկխոսությունները կարծես թե ընդունում են պարբերական բնույթ։ Ի՞նչը, Ձեր կարծիքով, ստիպեց հակառակորդ կողմերին գնալ երկխոսության՝ եվրոպական հանձնարարականնե՞րը, թե՞ պարզապես կողմերին այլ ճանապարհ չէր մնում։ – Մենք ի սկզբանե չէինք թաքցնում, որ այդ ճանապարհով, որով փորձում էր գնալ ընդդիմությունը, չի հաջողվի հասնել որոշակի փոփոխությունների։ Սա մենք ասում էինք ոչ այն պատճառով, որ շատ ենք սիրում իշխանություններին. ի դեպ, մենք ընդդիմադիր կուսակցություն ենք եւ ընդհանրապես դեմ ենք հանդես գալիս իշխանական համակարգին։ Պարզապես ակնհայտ էր, որ աշխարհն ընդունել է ՀՀ նախագահի լեգիտիմությունը, եւ այդ հարցը բարձրացնելն անօգուտ էր։ Սա է պրագմատիկ իրականությունը։ Միջազգային հանրության առջեւ բարձրացնելով այս հարցը՝ մենք ուղղակի թուլացնում ենք պետության եւ նախագահի դիրքերը։ Մինչդեռ նախագահը շատ կարեւոր հարցեր ունի լուծելու նաեւ Հայաստանից դուրս։ Դա առաջինը։ Երկրորդ հիմնադրույթն այն է, որ հայկական ընդդիմությունը այսօր չունի այն ուժն ու միջոցները, որպեսզի հեղափոխություն իրականացնի։ Չէ՞ որ իրադրությունը պետք է զարգանար կամ սահմանադրական, կամ հեղափոխական ճանապարհներով։ Այլընտրանք չկա։ Ընդդիմությունը պետք է սկսեր սեփական ուժերի եւ հնարավորությունների գնահատումից։ Երրորդ՝ նախագահի հրաժարականի հարցը սահմանադրական ճանապարհով լուծել կարելի էր միայն համապատասխան սահմանադրական հիմքի առկայության դեպքում։ Նախագահի վստահության հանրաքվեի մասին օրենքը կամ վստահության հանրաքվեն այդպիսին լինել չէին կարող, որովհետեւ համապատասխան իրավաբանական ենթատեքստ չունեին։ Այսպիսով կողմերը հասան այն հանգրվանին, ուր եւ պիտի հասնեին։ ԵԽ ԽՎ-ի որոշումը ենթադրում էր «երկխոսություն», իսկ իշխանություններն ու ընդդիմությունը պարզապես վիճարկեցին փաստաթղթի՝ իրենց համար շահեկան մասերը։ Մինչդեռ իրականությունն, ինչպես միշտ, կենտրոնում էր։ Այսինքն՝ ընդդիմությունը ի զորու չէր փոխել այն իշխանությունը, որն այսօր խնդիրներ չունի ընդդիմության հետ, սակայն խնդիրներ ունի երկրի տնտեսական, սոցիալական, ներքաղաքական եւ ներհոգեբանական իրավիճակների հետ։ Չհասկանալով սա՝ իշխանությունները երկիրը կբերեն լարվածության նոր ալիքի, իսկ ընդդիմությունը կամաց-կամաց կսպառի իրեն։ Իշխանությունները պետք է հստակ հասկանան՝ կամ փոփոխություններ են լինելու, կամ լարվածության նոր ալիք է բարձրանալու։ Առանց այս գիտակցության՝ կայունության մասին խոսելը հիմարություն է, որովհետեւ կայուն հասարակություն ստեղծվում է միայն առաջընթացի դեպքում։ Իսկ եթե ազնվորեն, ապա ես չեմ հասկանում ոչ մեկին, ոչ մյուսին, ոչ՝ կոալիցիային, ոչ՝ ընդդիմությանը։ Չէ՞ որ նրանք Ազգային ժողովում կողք կողքի էին նստած, եւ կարելի էր բանակցությունները սկսել՝ չմղելով երկիրը լարվածության, առանց երկրի պետականությունը ծնկի բերելու՝ միմյանց թուրք ու դավաճան անվանելով, եւ, ի վերջո, խուսափել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա հանրահավաքը դաժանորեն ցրելուց։ Այս ամենը ժողովուրդը շատ լավ հասկանում է։ 172 Եվ այսպես, տալով ԵԽ ԽՎ-ի ընդհանրական գնահատականները եւ ենթատեքստից չհանելով փաստաթղթի այս կամ այն մասը՝ Ձեր կարծիքով, հնարավո՞ր է աշնանային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությանը զրկել մանդատներից։ 172 Սկզբունքորեն կարեւոր չէ՝ կզրկե՞ն մեզ մանդատներից, թե՞ կասկածի տակ կդնեն։ Ակնհայտ է, որ եվրոպական հանրությունը դժգոհ է մեր ներքաղաքական իրավիճակից։ Իսկ թե ինչ տեսքով կարտահայտվի այդ դժգոհությունը եւ ինչպես կսկսվի մեր մեկուսացման գործընթացը, ապա այստեղ տարբերակները շատ են։ Ես առնվազն այդպիսի տասը տարբերակ գիտեմ՝ սկսած մեր պատվիրակությանը չճանաչելուց մինչեւ մեզ համար դեպի Եվրախորհուրդ ճանապարհները փակելը։ Էականն այն է, որ հրաժարվելով երկրի ժողովրդավարացման գործընթացներից՝ մենք չենք խուսափի պատժամիջոցներից։ Մինչդեռ ՀՀ նախագահի՝ «Եվրախորհուրդը քաղբյուրո չէ» արտահայտությունը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Այլապես ինչո՞ւ է իշխանությունն արդեն հինգ տարի պնդում եվրոպական ուղղվածության մասին։ Օրինակ, մեր կուսակցության ուղղվածությունը ռուս-ամերիկյան շահերի համադրումն է տարածաշրջանում, իսկ եվրոպական կառույցներին մենք վերաբերվում ենք որոշ վերապահումներով՝ ենթադրելով, որ Հայաստանն առայժմ պատրաստ չէ նրանց կողմից առաջարկված փոփոխություններին։ Հրաժարվելով տեսնել փոփոխությունների անխուսափելիությունը՝ մեր իշխանության որոշ մասն ամեն կերպ փորձում է եվրոպական բյուրոկրատիայի յուրաքանչյուր որոշում լուսաբանել իրեն շահեկան ձեւով, այսինքն՝ վարում է ջայլամի քաղաքականություն։ Պատժամիջոցներ կլինեն, հարյուր տոկոսով, եւ կլինեն ոչ միայն եվրոպական կառույցների կողմից։ Այս առումով շատ ուսուցողական են աջարական դեպքերը։ Իրավիճակը Հարավային Կովկասում վերաձեւավորվում է գաղափարական հիմքի շուրջ, եւ ռուս-ամերիկյան շահերի համադրումը՝ մասնավորապես կլանայնության, կոռուպցիայի եւ պետական նոր ինստիտուտների շրջանակներում, միանգամայն հավանական է։ 172 Եվրոպական փաստաթուղթը իշխանություններին վերագրում է որոշակի գործողություններ, իսկ ընդդիմությանը՝ գրեթե ոչինչ, թերեւս միայն չխորացնել հակամարտությունը։ Այդ լույսի ներքո իրատեսակա՞ն են ընդդիմության կոչերը՝ հանրավաքներ անցկացնելուն զուգահեռ շարունակել բանակցությունները, թե՞ ավելի լավ էր կենտրոնանալ նրանցից որեւէ մեկի վրա։ 172 Նրանց փոխարեն ես կամ կշարունակեի խորհրդակցությունները՝ որեւէ արդյունքի հասնելու հյուսով, ինչը կնպաստեր անպատժելիության մթնոլորտը ցրելուն եւ կփրկեր ընդդիմության դեմքը, կամ արդեն դրանց արդյունքից ելնելով, կորոշեի՝ շարունակե՞լ հանրավահաքային գործընթացը, թե՞ ոչ։ 172 Կողմերից ո՞ր մեկն Է ավելի շատ վարկաբեկվում ստեղծված իրավիճակում։ 172 Անկասկած՝ ընդդիմությունը։ Ընդհանրապես, մենք բանակցությունների կողմնակից ենք։ Ժողովրդին անհնազանդության կոչելը քաղաքական ամենավերջին մեխանիզմն է, որը կարելի է օգտագործել միայն մնացած բոլոր ռեսուրսները սպառելուց հետո։ Ցավոք, շատերը Հայաստանում դա չեն հասկանում, եւ մեզ մոտ ընդունված է հենց դրանից սկսելը։ Տվյալ պարագայում ընդդիմությունը ճիշտ վարվեց՝ սկսելով Ազգային ժողովի օրակարգ մտցնել հանրաքվեի մասին օրենքի հարցը։ Ստանալով կոալիցիայի կոպիտ մերժումը՝ ընդդիմությունը գնաց դեպի ժողովուրդը, եւ այստեղ էլ ամեն ինչ ճիշտ էր։ Բայց կարգախոսները, որոնցով գործում էր ընդդիմությունը, սխալ էին։ Այսպես թե այնպես, ժողովրդի մի մասը նրանց պաշտպանեց, բայց հայտնի իրադարձություններից հետո նրանք վերադարձան այն կետին, որտեղից սկսել էին։ Հիմա, եթե կողմերը չգան փոխհամաձայնության, կստացվի, որ մենք չունենք ոչ կոալիցիա, ոչ ընդդիմություն։ Առաջին հայացքից երրորդ ուժի (ասենք, մեզ համար) համար Հայաստանում ստեղծվում են իդեալական պայմաններ։ Անկեղծորեն ասեմ, որ դեպքերի նման ընթացքը ինձ՝ որպես պետականամետ գործչի, չի ուրախացնում։ Ստացվում է այնպես, որ Հայաստանում այսօր գործադիր իշխանությունների վրա ոչ ոք իրականում չի ազդի։ 172 Որոշ խորհրդարանական ուժեր մի քանի անգամ ուղղակիորեն հայտարարեցին, որ հայաստանյան ընդդիմությունը սնվում է մոսկովյան կոմերցիոն կառույցներից։ Ի՞նչ կասեք այդ մասին։ 172 Միանգամից ասեմ, որ մենք ի սկզբանե զգուշացնում էինք ընդդիմադիր դաշտի մեր ընկերներին, որ աշխարհի գեոքաղաքական կենտրոններն այսօր չեն աջակցի Քոչարյանի դեմ ուղղված գործընթացներին։ ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով ես վերջերս Միացյալ Նահանգներում էի, որտեղ մի քանի կարեւոր հանդիպումներ ունեցա շատ բարձր պաշտոնյաների հետ։ Միանշանակ կարող եմ հայտարարել, որ ռուսական եւ ամերիկյան իշխանական կառույցները որեւէ օգնություն չեն ցուցաբերել ոչ իշխանություններին, ոչ էլ ընդդիմությանը։ Ավելին՝ երկու կենտրոններում էլ եղած վերլուծություններն անընդունելի էին մեր ընդդիմության համար։ Ինչ վերաբերում է ձեր հարցին՝ այո, Ռուսաստանում կան մարդիկ, եւ դրանք հայեր են, ովքեր նեղացած են այս կամ այն գործողություններից եւ կարող են այլեւայլ ճանապարներով սնուցել ընդդիմությանը, չնայած որ դա հակաօրինական է։ Այս հարցում մենք տիրապետում ենք հստակ ինֆորմացիայի։ Եթե դուք փորձեք իմանալ, թե Հայաստանում ինչու դադարեց HTB հեռուստաալիքի հեռարձակումը, երբ կայացվեց այդ որոշումը, ինչ գումարների ինչպիսի հոսքով՝ ուղղված դեպի HTB հայկական մի կառույցի կողմից, ամեն ինչ պարզ կդառնա։ Պաշտոնական բացատրությունն այն էր, որ չի աշխատում հաղորդակը, բայց մենք հո գիտենք, որ կայացվել էր քաղաքական որոշում։ 172 «Նոր ժամանակները» այս ամբողջ եռուզեռի ընթացքում գտնվում էր հարաբերական ստվերում։ Այսօր շատ աղբյուրներ Ձեզ համարում են ընդդիմության առաջնորդ։ Վստահության հանրաքվեի անցկացման, ինչպես եւ հեղափոխության հավանականությունը Ձեր կողմից մերժվում է։ Ինչպիսի՞ն կլինեն Ձեր գործողությունները կարճաժամկետ հեռանկարում։ 172 Մենք պատրաստվում ենք մայիսի 26-ին ներկայացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու մեր դիրքորոշումները։ Վստահ եմ, «Նոր ժամանակներ» կուսակցությունը հաջորդ իշխանության մասնակիցն է լինելու։ Իսկ այսօր մենք կապեր ենք հաստատում եւ գեոքաղաքական կենտրոնների հետ բանակցություններ ենք վարում՝ որոշելու Հայաստանի հզորացման հնարավոր եւ անհնար ուղիները։ Մենք ավելի քան վստահ ենք՝ ընդդիմադիր այն ուժը, որն ի վերջո ցանկանում է հասնել իշխանության, պետք է գործող իշխանություններին այլընտրանք լինի։ Այդպիսին կարելի է դառնալ՝ ունենալով համապատասխան հիմք եւ ծրագրեր։ Փոքր172 ինչ բացեմ փակագծերը։ Մայիսի 26-ին մենք կառաջարկենք լուրջ փոփոխություններ իշխանական կառույցներում։ 172 Դուք հիշատակեցիք Աջարիան։ Չհերքելով գեոքաղաքական կենտրոնների դերը՝ շարքային ականատեսն արդյունքում վկա եղավ իշխանափոխությանը Աջարիայում եւ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարություններին՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան Թբիլիսիի իրավասության ներքո վերադարձնելու ծրագրերի առնչությամբ։ Ձեր կարծիքով, եթե Միխայիլ Սահակաշվիլին որոշի իրագործել իր ծրագրերը, ի՞նչ կձեռնարկի Մոսկվան։ 172 Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչության 80 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Աբաշիձեն պակաս ներգրավված չէր ռուսական իրականության մեջ, եւ Մոսկվային ոչինչ չէր արժենա դեռ Շեւարդնաձեի ժամանակներում իրականացնել նույն գործընթացն Աջարիայում, բայց դա չարվեց։ Ասում են, թե Աջարիայում կայացավ «վարդերի հեղափոխության» շարունակությունը, բայց վստահեցնում եմ ձեզ, Աջարիայում վարդերի հոտ չէր գալիս, ես այնտեղ միայն ավտոմատներ տեսա։ Աջարիայում գործեց բոլորովին այլ մեխանիզմ, եւ եթե չլինեին գեոքաղաքական կենտրոնները, Աբաշիձեն անպատճառ կմնար, իսկ «վարդերի հեղափոխության» փոխարեն մենք ականատես կլինեինք արյունահեղ սպանդի, ինչը շատ բացասաբար կազդեր նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ Ես ուրախ եմ, որ հարցը արագ լուծում ստացավ։ Աբաշիձեն պետք է հեռանար, որովհետեւ չկային նրան պահելու ոչ ռեսուրսներ, ոչ էլ ռազմավարական ուղիներ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարությանը, ապա նրա հեղինակությունն այսօր Վրաստանում լրջորեն աճել է։ Նշեմ նաեւ, որ Պուտինի եւ Սահակաշվիլու փոխադարձ համաձայնությամբ ռուսական բիզնեսը Աջարիայում չի տուժի։ Ու նաեւ ռազմակայանների հարցում, կարծում եմ, Վրաստանն ավելի հանդուրժող կլինի։ Եվս մեկ պահ. Աջարիայում բավականին ուժեղ էր թուրքական գործոնը, եւ մեծ հարց է, թե որքանով էր դա դուր գալիս Ռուսաստանին։ Քանզի, որքան Աբաշիձեն համարվում էր ռուսամետ քաղաքականության մեջ, այնքան էլ թուրքամետ էր տնտեսության մեջ։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Մոսկվան ռազմավարական տեսանկյունից հաղթանակ տարավ։ Ամեն դեպքում, այս հարցում առճակատումն արդարացված չէր լինի։ Ինչ վերաբերում է Աբխազիային եւ Հարավային Օսիային… Սահակաշվիլին պարզապես չի կարող այդ շրջաններում գործել նույն կերպ։ Չէ՞ որ Աջարիան Վրաստանի մասն է եւ այնտեղ չկա ուրիշ ազգային էթնոս, բացի վրացականից (ճիշտ է, թեեւ այլ դավանանքի)։ Եվ աշխարհագրորեն Աջարիայի շուրջ միայն Վրաստանն է, եթե չհաշվենք հայերով բնակեցված Ջավախքը, որտեղ նույնպես բնակվում են Վրաստանի քաղաքացիներ։ Այլ հարց է, որ Սահակաշվիլին կցանկանա պահպանել ոգեւորությունը, բայց նա պրագմատիկ գործիչ է եւ հստակ գիտակցում է, որ Աբխազիայի եւ Հարավայի Օսիայի բնակիչները այլ երկրի քաղաքացիներ են, եւ ցանկացած արկածախնդրություն կարող է պատերազմով վերջանալ, որում աբխազները նահանջելու տեղ չունեն։ Հարավային Օսիայի պարագայում պետք է հասկանալ, որ կա նաեւ Հյուսիսիային Օսիան, իսկ օսերը Հյուսիսային Կովկասում լավագույն մարտիկներից են համարվում։ Չեմ կարծում, որ այդ գործոնները հաշվի չեն առնվում։ Այլ բան է այն, ինչ ցուցադրվում է լայն հանրությանը՝ դիրքորոշումներն ամրագրելու նպատակով։ Ղազախստանի մայրաքաղաքում նշանակված է Քոչարյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը։ Ադրբեջանական աղբյուրները հաստատում են պայմանավորվածությունների գոյության հանգամանքը, որոնք հանգում են տարածքների փոխանակմանը տրանսպորտային հաղորդակցությունների դիմաց, ինչն էլ իր հերթին հերքում է հայկական կողմը։ Որքա՞ն հավանական է այսօրինակ փոխանակումը։ Եթե մենք ասում ենք Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցությունների մասին, ապա, ես կարծում եմ, որ քանի դեռ չի ստորագրվել խաղաղության, բարիդրացիության եւ բարեկամության ընդգրկուն փաստաթուղթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հստակ ամրագրելով նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հաղորդակցության ուղիները կգործեն այնպես, ինչպես 80-ական թվականներին։ Դուք հիշում եք, թե ինչ վիճակում էինք ստանում մեր բեռները, դրանք անօգուտ հաղորդակցության ուղիներ էին։ Ես կողմնակից եմ, որ պահպանվի գոյություն ունեցող ստատուս-քվոն եւ մոտեցվեն հայերի ու ադրբեջանցիների դիրքորոշումները երկկողմ տնտեսական համագործակցության իրատեսական սկզբին։ 172 Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ։ 172 Այդ հարցում մենք չենք հետապնդում քաղաքական նպատակներ, հակառակը՝ թուրք-ադրբեջանական կողմը փորձում է դրանից քաղաքական օգուտներ քաղել։ Ես տնտեսագետ չեմ, բայց մի փոքր հասկանում եմ տնտեսությունից։ Եթե որեւէ մեկը ապացուցի ինձ, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը մեզ համար օգտակար կլինի, ես այն կողջունեմ։ Բայց, անկեղծ ասած, ես Հայաստանում չեմ տեսնում այդքան մեծ ապրանքաշրջանառություն, եւ բեռների հոսքերի առկայություն, որոնք հնարավոր չլիներ իրականացնել վրացական Փոթի եւ Բաթում նավահանգիստների, կամ էլ Իրանի միջոցով։ Այսինքն՝ Թուրքիայի հետ սահմանների բացումը կարող է քաղաքական որոշում լինել։ Մեզ պե՞տք է, արդյոք, այդ որոշումը, եթե մենք պայքարում ենք 1915թ. հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Սա ես չեմ կարող հասկանալ։ Դե եկեք բացենք, իսկ ի՞նչ ենք վաճառելու։ Իմ կարծիքով, այն ամենը, ինչ հնարավոր էր վաճառել, մենք բավականին հաջող վաճառեցինք։ Ես այդ սահմանի բացման կողմնակից չեմ, որովհետեւ այդ ուղղությամբ մենք ոչ մի տեղ դուրս չենք կարող գալ։ Որքան ես գիտեմ, թուրքական շուկան այնքան գերհագեցած է, որ մեզ համար այնտեղ տեղ չկա։ Միակ շուկան, որտեղ մենք կարող ենք դեռ ինչ-որ կերպ առաջ շարժվել, եւ այն էլ օգտագործելով աշխարհաքաղաքական իրողությունները, Ռուսաստանն է եւ Իրանը։ Այսինքն՝ այն երկրները, որոնք ելնելով իրենց շահերից՝ ուշադրություն կդարձնեն մեզ վրա եւ մեզ կտան առաջնահերթություն։ Թուրքական շուկան իր հերթին աշխատում է Ռուսաստանի օգտին։ Ես հարցրել եմ թե էկոնոմիկայի, թե կապի եւ տրանսպորտի նախարարներից՝ ի՞նչ ենք մենք ակնկալում թուրքական սահմանի բացումից։ Պատասխան չկա։ Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը կազմում է շուրջ 700 մլն դոլար։ Այսինքն՝ խնդիրը միայն ճանապարհների մեջ չէ։ 172 Իսկ ի՞նչ ուժեր են մեզ մղում հայ-թուրքական սահմանի բացմանը։ 172 Աշխարհաքաղաքական առումով դրան ձգտում է ԱՄՆ-ն, սակայն կան որոշակի կառույցներ Հայաստանում, որոնք շատ կցանկանային բաց տեսնել այդ սահմանը։ Դրանք ներկրող մոնոպոլիստներն են, որոնք կոռումպացված կառույցների միջոցով ցանկանում են ուղղակիորեն Հայաստան ներկրել թուրքական լայն սպառման ապրանքներ։ Դե ինչ, մենք նրանց ուժեղ կնեղենք, որովհետեւ սահմանի բացման եւ Թուրքիայի հետ ուղիղ մեծածավալ առեւտրի դեպքում ներկոռումպացված ֆինանսական միջոցներն իրենց ծավալով կեռապատկվեն։ Եվ ընդհակառակը՝ մենք կսատարենք այն հայ գործարարներին, չնայած նրանք օլիգարխներ են, որոնք չեն խուսափի հարկային դաշտից։ Թուրքիան Հայաստանի հետ աշխատում է Վրաստանում գտնվող 42 միջնորդ ընկերությունների միջոցով, որոնց շրջանառությունը նրանց չի բավարարում։ Թուրքական կառույցները լավ հասկանում են, որ եթե բացվեն սահմանները, եւ կատարվի ուղղակի առեւտուր, ապա նրանց էժանագին արտադրանքը կգրավի մեր շուկան։ Ինչն էլ, ըստ էության, տեղի է ունենում Վրաստանում, ուր ներկրվող սննդի 80 տոկոսը թուրքական է։ Բայց ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա մոտակա հեռանկարում։ Այլ հարց է, որ ես կողմնակից եմ բոլոր սահմանների բացմանը, երբ Հայաստանի տնտեսությունը ներքուստ պաշտպանված կլինի։ Վրաստանի պարագայում ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք է հանել մաքսային եւ սահմանային կետերը։ Վրաստանը մեզ համար կապահովի տարանցիկ ճանապարհ դեպի Ռուսաստան, իսկ մենք նրանց համար՝ դեպի Իրան եւ արաբական աշխարհ։ Ի դեպ, իրանցիները ողջունում են այդ նախաձեռնությունը։ Վրացիները պետք է հասկանան, որ բացի «կուլակաթափությունից»՝ պետք է վաստակել նաեւ տնտեսությամբ, ինչի համար անհրաժեշտ են նաեւ շուկաներ։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել