Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱՐԱԲԵՐԵՆ

Մայիս 27,2010 00:00

Հայաստան ներկրվող դեղերի մեծամասնությունը հայերեն մակնշված չէ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը:  Նրա խոսքերով՝ հայկական շուկայում կան դեղեր, որոնք մակնշված են տարբեր լեզուներով, ընդհուպ մինչեւ արաբերեն, սակայն հայերեն մակնշում չունեն, կամ էլ հիմնականում անգլերեն, ռուսերեն, վրացերեն են լինում, ինչը մատչելի չէ սպառողի համար. «Դեղի ներդիրի մեջ հայերեն պետք է նշված լինի, թե ինչ չափաբաժնով, ինչ ցուցումներով պետք է օգտագործել դեղը, ինչպես պետք է երեխայից հեռու պահել այն: Բացի այդ, պետք է նշված լինի՝ ինչ ջերմաստիճանի պայմաններում պետք է պահվի դեղը, որ չկորցնի իր հատկություններն ու վերածվի մի աղտոտիչի, որը իր հերթին կարող է վնասել մարդու առողջությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել