Լրահոս
Օրվա լրահոսը

Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար մեղադրանք է ներկայացվել Ավշարի՝ ավելի վաղ ձերբակալված բնակչին

Հոկտեմբեր 31,2024 15:52 Share

Կատվի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար մեղադրանք է ներկայացվել Ավշար բնակավայրի՝ ավելի վաղ ձերբակալված 51-ամյա բնակչին։

Վերջինս ընդունել է իր կողմից նման արարք կատարելու փաստը, հայտնել, որ զղջում է դրա համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն ազատ է արձակվել արգելանքից։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել