Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎՔԱՐԻ ՔԱՐՆ ՈՒ ԶԱԽԱՐՅԱՆԻ «ԳԵՏՆ ԳՐՈՒՊԸ»

Հուլիս 07,2010 00:00

Տավուշի մարզի լրագրողներից մեկը ինձ հարցրեց. «Քեզ համարձակ լրագրող են համարում, ինչո՞ւ չես գրում «Գետն գրուպ» ՓԲԸ-ի մասին»:
Հետաքրքրվելով իմացա, որ սույն ընկերությունը Տավուշի մարզի Սեւքար գյուղի տարածքում արդեն 7-8 տարի կարմիր գույնի քար է արդյունահանում: Հավաստի տեղեկատվությամբ, այս ընկերությունը Սեւքար համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չի կատարում: Այս փաստը բացահայտել է նաեւ Տավուշի մարզում ստուգումներ կատարող Վերահսկիչ պալատը: Ընկերությունը գրանցված է Երեւանում, Արցախի պողոտա 50 հասցեում: Ըստ Հայաստանի կազմակերպությունների «Սփյուռ» ռեգիստրի, «Գետն գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Վազգենի Գաբրիելյանն է: Իսկ ըստ մեր հավաստի տեղեկությունների, ընկերության «տանիքը»՝ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, որի քաղաքապետ աշխատելու տարիներին Սեւքարի քարով կառուցվեց Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը: Ներկայումս մարզի տարածքում կարելի է տեսնել Սեւքարի քարով բեռնված բազմաթիվ բեռնատարներ, քարի արդյունահանումը ակտիվորեն շարունակվում է: Հայաստանում բազմաթիվ ստուգող կազմակերպություններ կան, առնվազն զարմանալի է, որ 7-8 տարում նրանցից ոչ մեկը չի նկատել ընկերության կողմից հարկային օրենսդրության խախտումները: Կամ գուցե՞ «չի նկատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել