Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Երանոսյան. Իմ սարքածը քանդում ու հանձնում են. «Հրապարակ»

Մայիս 04,2024 11:10

«Հրապարակ»-ի զրուցակիցն է նախկին փոխոստիկանապետ, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանը։

– Այսօր մեղադրում են նախկին իշխանությանը եւ ուժային կառույցներին, որ համապատասխան գործողություններ չեն իրականացրել, եւ դրսից կառավարվող, անգամ՝ պայմանավորված իշխանափոխություն է տեղի ունեցել։ 

– Դա աբսուրդ է, հիմարություն։ Ես ներկա եմ եղել, ժողովուրդն ուզեց։ Նրանք «առանց Արցախ Հայաստան» էին ուզում, ուզում էին, որ օր օրի տարածքները կորցնենք։

– Դուք 10 տարի եղել եք նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, որը Տավուշի համար է պատասխանատու։ Ի՞նչ են այսօր անում Տավուշում մեր զինվորականները, արդյո՞ք այդ գործընթացը լեգիտիմ է, սահմանադրական։

– Այո, ես հիմա ավելի շատ բանակի ցավով եմ ապրում։ Ինձ չի էլ հետաքրքրում այսօրվա ոստիկանությունը։ Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում, ես շատ մեծ ցավ եմ ապրում։ Իմ սարքածը քանդում ու հանձնում են։

– Ի՞նչ վիճակում են եղել Տավուշի դիրքերը՝ ստրատեգիական նշանակության առումով։ 

– Տավուշը դիրքերի ամրության իմաստով ամենակահավորված ու ամուրն է եղել։ Ամեն ձեւով կահավորված է եղել՝ ուժեղ սպառազինությունով։ Թող Հայաստանի տարածքները հետ վերցնեն, հետո այլ գործողություններ անեն։ Թող իր ընկերոջից՝ Ալիեւից հետ ուզի մեր հողերը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031