Լրահոս
Օրվա լրահոսը

Ձիթհանը՝ թանգարանային տեսքով

Օգոստոս 03,2010 00:00

Հայաստանի ամենահին ձիթհանը, որը հայտնաբերվել է Կարմիր բլուրում, Ք. ա. 7-րդ դարի պատմություն ունի: 19-րդ դարի կեսերին Հայաստանում գոյություն է ունեցել 285 ձիթհան, որոնցից միայն 35-ն է աշխատել ու արտադրել 240 տոննա ձեթ՝ ապահովելով մոտակա շրջանների բնակիչների ձեթի պահանջարկը: Ձեթը արտադրվել է կտավատի եւ քունջութի սերմերից: Ձիթհանների շարքում Տաթեւինը՝  ճարտարապետական կուռ լուծմամբ, իր ուրույն տեղն ունի: Այն կառուցվել է 18-րդ դարում՝ Հովակիմ եպիսկոպոսի ջանքերով: Արտաքինից այն ոչ այնքան տպավորիչ ճարտարապետական տեսք ունի, սակայն ներսից հայկական ավանդական ճարտարապետական ավանդույթներով կառուցված կենտրոնագմբեթ կառույց է, որի հիմնական բաղադրիչը կալատունն է, 2 կողմից կից են ճզմարանները, իսկ դիմացի մասում՝ բովարանը: Ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում իրականացված փլատակների մաքրման աշխատանքների կատարումից հետո, հաստատվել է կառույցի արեւելյան եւ արեւմտյան կողմերի  ճզմարան լինելու հանգամանքը, իսկ հյուսիսային կողմում հայտնաբերվել է մոտ 2մ 70սմ հողի շերտի տակ թաղված ձեթահավաք կարասը, բազալտե  ձեթահավաք սալը, որից ձեթը հավաքվել եւ պահեստավորվել է 70լ տարողությամբ կավե կարասի մեջ:
Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու բացման օրը՝ հոկտեմբերի 16-ին, ձիթհանը կցուցադրվի թանգարանային տեսքով: Հիմնադրամի կողմից կազմակերպված շրջայցի ընթացքում ճարտարապետ, վերականգնող, ճարտարապետների միության անդամ Ամիրան Բադիշյանը, մեջբերելով ռուս պատմաբան եւ ազգագրագետ Իվան Շոպենի տվյալները, հայտնում է, որ Հայաստանում 3- 4 անգամ ավելի ձիթհաններ են եղել, քան հարեւան Ադրբեջանում ու Վրաստանում միասին վերցրած: Ընդ որում, բոլոր ձիթհանները պատկանել են հայերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031