
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ: Նշված վայր են ժամանել նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչները` քննչական բաժանմունքի պետ Եղիշ Պետրոսյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկան:

Դիակի հայտնաբերման վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մահացածը եղել է թափառաշրջիկ, իսկ նրա դիակի մոտ հայտնաբերվել են գարեջրի դատարկ շշեր:
Կարդացեք նաև
Ժամանել էին նաեւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները դեպքի վայր բերեցին մեծ թվով թափառաշրջիկների, որ ճշտեն մահացածի ինքնությունը: Նրանցից ոչ ոք չկարողացավ կոնկրետ ասել մահացածի տվյալները, սակայն շատերը նշում էին, որ մահացածի հետ մի քանի անգամ խմել են, բայց անունը չգիտեն:
Այս պահին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը փորձում է ճշտել մահացածի ինքնությունը և բնակության վայրը:


















































