Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է թափառաշրջիկի դիակ

Հոկտեմբեր 31,2011 14:27

Այսօր` հոկտեմբերի 31-ին, Կոտայքի մարզում ոստիկանները հայտնաբերել են անհայտ տղամարդու դիակ: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Կոտայքի բաժին ու հայտնել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի վրա գտնվող երկաթգծին հարակից տարածքում կա տղամարդու դիակ:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանի գլխավորությամբ: Նշված վայր են ժամանել նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչները` քննչական բաժանմունքի պետ Եղիշ Պետրոսյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկան:

 Քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Մինասյանի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, հետքաբանական, մատնադրոշմային եւ այլն:

Դիակի հայտնաբերման վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մահացածը եղել է թափառաշրջիկ, իսկ նրա դիակի մոտ հայտնաբերվել են գարեջրի դատարկ շշեր:

Ժամանել էին նաեւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները դեպքի վայր բերեցին մեծ թվով թափառաշրջիկների, որ ճշտեն մահացածի ինքնությունը: Նրանցից ոչ ոք չկարողացավ կոնկրետ ասել մահացածի տվյալները, սակայն շատերը նշում էին, որ մահացածի հետ մի քանի անգամ խմել են, բայց անունը չգիտեն:

Այս պահին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը փորձում է ճշտել մահացածի ինքնությունը և բնակության վայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31