
Մետրոյի <Մայակովսկայա> կայարանի մուտքի մոտ հշմշտոց է սկսվել: Հանրահավաքի մասնակիցները թռուցիկներ են տարածել, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցները բարձրախոսով անցորդներին անընդհատ զգուշացրել են, որ ակցիան արտոնված չէ եւ հրահանգել են ցրվել:
Դեռ ակցիայից առաջ Տրիոիմֆալնայա հրապարակ տանող ճանապարհով մարդկանց շարժը սահմանափակված է եղել: Հրապարակի տարածքում գտնվող Չայկովսկու անվան համերգասարահ տանող ճանապարհը բաց է եղել բացառապես համերգի տոմս ունեցող քաղաքացիների համար, հրապարակի մյուս բոլոր մուտքերը շրջապատված են եղել արգելափակոցներով: Ավելին, ցույցի մեկնարկից առաջ հայտնվել են ինչ-որ երիտասարդներ, որոնք ընդդիմադիր գործիչների՝ Միխայիլ Կասյանովի, Էդուարդ Լիմոնովի, իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւայի, Գարի Կասպարովի, Բորիս Նեմցովի, Վլադիմիր Ռիժկովի եւ այլոց ծաղրանկարով խաղաթղթերի տուփեր են բաժանել: Ոստիկանությունը դրանք բաժանող երիտասարդներին ձերբակալել է: Ավելի ուշ պարզվել է, որ նրանք պրոկրեմլովյան <<Երիտասարդ Ռուսաստան> շարժման ներկայացուցիչներ են եղել:
Համանման բողոքի ակցիա ռուսաստանյան ընդդիմությունը փորձել է անցկացնել նաեւ Սանկտ-Պետերբուրգում: Այստեղ ՕՄՕՆ-ականները ձերբակալել են շուրջ 30 հոգու: Ոստիկանության գործողություններն ուղկցվել են երկնքից <դեպքի վայրը> լուսավորող ուղղաթիռների կողմից:
Կարդացեք նաև



















































