

2012թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված է պաշտպանության ոլորտին հատկացնել 150 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 3.5 տոկոսը: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, 2012թ. նախատեսված հատկացումները 5.6 տոկոսով գերազանցում են նախորդ տարվա ֆինանսավորման ծավալը:
Նախարարը պարզաբանել է, որ նախորդ տարվա համեմատ հավելյալ հատկացումները նախատեսվում է ուղղել առաջին հերթին բանակի համալրման ծրագրով նախատեսված կառուցվածքային փոփոխությունների եւ թվակազմի ավելացման խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացմանն ու համալրմանը, նոր ձեռք բերած համակարգերի ու սարքավորումների պահպանմանն ու շահագործմանը: Ս. Օհանյանը ընդգծել է, որ առայժմ աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում:


















































