
Տղաները (6 ծանրորդ) մրցավայր մեկնում են Պոդոլսկից, որտեղ վերջին ուսումնամարզական հավաքն էին անցկացնում, իսկ աղջիկները (4 ծանրորդ)՝ Երեւանից: Մեր ծանրորդներից նոյեմբերի 6-ին առաջինը մրցահարթակ մտնելու է 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, որից մեդալների սպասելիք, անկեղծ ասած, չկա:


















































