
Վիճակագրական տվյալների համաձայն, ամեն 2.5 հազար կնոջից մեկը նիմֆոմանուհի է: Դրանք այն կանայք են, որոնց սովորաբար պոռնիկներ են անվանում: Մասնագետները նշում են, որ նիմֆոմանուհիների մոտ հարաբերությունների քանակը կարող է անհաշիվ լինել: Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Մարգարիտա Գեւորգյանը ասաց, թե նիմֆաներին պետք չէ մեղադրել պոռնիկ լինելու մեջ, որովհետեւ նրանք մեղավոր չեն, որ հիվանդ են. «Նիմֆոմանիան՝ դա կանանց մոտ պաթոլոգիկ սեռական հակում է, որն արտահայտվում է որքան հնարավոր է շատ տղամարդկանց հետ հարաբերություն ունենալու ցանկությամբ: Նիմֆոմանիան առաջանում է հոգեկան խանգարումների, կանացի սեռական օրգանների ֆունկցիայի խանգարումների, ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով: Նիմֆոմանուհիների մոտ պատահական սեռական կապերի թիվը աննախադեպ շատ է լինում, այդ պատճառով էլ նրանք ակամայից պառնիկներ են դառնում: Հիմնականում նիմֆոմանուհիների համար միեւնույն է լինում իրենց զուգընկերոջ տարիքը, արտաքինը»:
Նյարդաբան Արսեն Գալստյանն էլ նշում է, որ ընդհանրապես բոլոր տղամարդիկ էլ երազում են նիմֆոմանուհու մասին՝ «նրանց թվում է՝ այդ կանանց հետ կարող են անել ամեն ինչ, կյանքի կոչել իրենց ամենաաննախադեպ սեռական ցանկությունները: Տղամարդիկ կարծում են, թե նիմֆոմանուհիները իրենց սեքսի նոր ձեւեր են ցույց տալու, գաղտնիքներ են բացահայտելու, եւ իրենք այնպիսի զգացողություններ են ունենալու, որը երբեք չի կրկնվելու: Բայց երազելուց բացի, հարկ է, որ տղամարդիկ հիշեն, որ այս կանայք տառապում են տարբեր վեներական հիվանդություններով»:
Հունական լեգենդներից վերադառնալով Հայաստան, նշենք, որ վիճակագրության համաձայն նիմֆաների հետ շփումը հիմնականում վերջանում է դժբախտ պատահարներով. եթե որոշել եք շփվել նիմֆանուհու հետ՝ զգուշացեք, չի բացառվում, որ նա ցանկանա սեքսով զբաղվել ձեր՝ ժամում 100 կմ ժամ արագությամբ ընթացող ավտոմեքենայում:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































