Պորտո Կարասում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները հաղթանակներ տոնեցին: Տղամարդիկ 2.5:1,5 հաշվով առավելության հասան Իսպանիայի նկատմամբ՝ թիմային 9,0 միավորով բարձրանալով երրորդ հորիզոնական, իսկ կանայք պարտության մատնեցին Հունաստանի ընտրանուն եւ 8,0 միավորով հանգրվանեցին ութերորդ տեղում: Այսօրվա զույգերն են. տղամարդիկ՝ Հայաստան-Ֆրանսիա, կանայք՝ Հայաստան-Ռուսաստան: ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՊՄՀ ուսանող
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: