Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ պրեմիաները թող մի քիչ քիչ լինի, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մսի կտոր ուտենք. քաղաքացին՝ Փաշինյանին

Մարտ 29,2026 14:42 Share

Էրեբունի համայնքում այսօր մի թոշակառու քաղաքացի, որը 2018-ին Նիկոլ Փաշինյանի աջակիցներից էր, իր դժգոհությունը հայտնեց իր ապրելակերպից, ստացած թոշակի չափից:

-2018-ին Հայաստանում նվազագույն թոշակը 18.000 դրամ էր, որը նվազագույն պարենային զամբյուղից էականորեն պակաս էր: Մենք եկանք առաջին քայլով թոշակը բարձրացրինք,- քաղաքացուն համոզում էր Փաշինյանը:

-Հիմա էլ է պակաս,- հակադարձեց թոշակառու քաղաքացին ու միանգամից ստացավ Փաշինյանի հավաստիացումը, որ հիմա պակաս չէ:

-Ապրիլի 1-ի դրությամբ կարող ենք երաշխավորել, որ Հայաստանում սոված թոշակառու բացառվում է, կոմունալներով բանով, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ…,- շարունակեց համոզել Փաշինյանը:

-Իմ 15 տարվա թոշակը մի ամսվա պարգեւավճար է: Էդ պրեմիաները թող մի քիչ քիչ լինի, մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մսի կտոր ուտենք,- պատասխանեց քաղաքացին:

-Չէ, տենց չի,- վստահեցրեց Փաշինյանը:

-Տենց է, հաշվել եմ,- ասաց քաղաքացին:

-Նախ ապրիլի 1-ից մսի կտոր կարող եք ուտել, ձեր թոշակն այդքան է: Մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, մեր պաշտոնյան այնքան պետք է վարձատրվի, որ մաֆիան այդ պաշտոնյայի վրա չկարողանա ազդել ու մեր պաշտոնյային իր ջեբը չկարողանա գցի,- բացատրեց Փաշինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Հասկացա՞ր ընկեր ջան, ապրիլի 1-ից հետո դու արդեն կկարողանաս մսի մի փոքր կտոր ուտել, բայց նիկոլենք ու մաֆիան պտի շատ խորոված չալաղաջներ, քյաբաբներ, թանկարժեք ձկնեղեն, ձկնկիթ, էկզոտիկ մրգեր ուտեն, որպեսզի առողջ լինեն ու կարողանան իրար դեմ պայքարեն, որ մեկը մյուսին չկարողանա իրենց ջեբը գցի։
    Հիմա հասկացա՞ր, թե պարգևավճարներն ինչ կարևոր են, պտի պաշտոնյաներն էնքան պարգևավճարներ ստանան, ուտեն ու չաղանան, որ մաֆիայի ջեբում չտեղավորվեն, որպեսզի նիկոլն էդ տռզած պաշտոնյաների միջոցով կարողանա մաֆիայի յուրացրածը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձնի պետական բյուջե և այդ ժամանակ մեր թոշակառուները երևի կկարողանան մեկի փոխարեն արդեն մեկ ու կես փոքրիկ մսի կտոր ուտեն։ Բա՞ ընկեր ջան, իսկ դու էդ ամեն ինչին ըմբռնումով չես մոտենում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031