
Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04.20-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ, 33-ամյա Սևակ Ղազարյանը, վազելով «ԳԱԶ 2410» մակնիշի 24 ՕՍ 123 համարանիշի ավտոմեքենան, Ապարան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված 27-ամյա Մելիք Ստեփանյանի «Միցուբիշի» մակնիշի 14 ԼՍ 721 համարանիշի ավտոմեքենային:

Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները` Արամ Բաղդասարյանի գլխավորությամբ:Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Բենիկ Սարգսյանը: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի տուգանային հրապարակ:
Սևակ Ղազարյանը, պատահարից հետո թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի: Առավոտյան ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժնում:


















































