Լրահոս
Օրվա լրահոսը

Զգալի վնաս պետբյուջեին

Նոյեմբեր 10,2011 13:12

Կամ՝ ինչպես է մանկավարժական գիտությունների թեկնածուն դառնում դոկտոր եւ «հնույթն» իբրեւ նորույթ «մատուցում»:

Ցանկացած ատենախոսության մեջ հետազոտությամբ ստացված գիտական արտադրանքը ներկայացվում է որպես գիտական նորույթ, որով էլ որոշվում է ատենախոսության արժեքը։ Ահա ԵՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանի ատենախոսության մեջ ներկայացված 3 նորույթներից մեկը.
«Մշակվել են գիտամեթոդական հանձնարարականներ. դասագրքաստեղծման չափանիշների եւ մեթոդական հարցերի ոլորտներում եւս (էջ 11)»։ Ատենախոսության 307-311-րդ էջերում ներկայացված են այդ չափանիշների ու մեթոդական հարցերի բովանդակությունը։ Ահա դրանք. «1-3-րդ դասարանների գրականության տեքստերը պետք է մատուցել ըստ թեմատիկայի», բայց մի՞թե դա նորություն է, կամ սփյուռքում այդպես չեն վարվում: Բացի այդ, դպրոցում գրականության տեքստերը չեն մատուցում, այլ աշակերտներին հաղորդակից են դարձնում դրանց։
«Դասի ժամանակ չպետք է միշտ հարցնել ձեռք բարձրացնողին», «երեխաներին չպետք է ծանրաբեռնել տնային հանձնարարականներով», «Պատասխանի ժամանակ չի կարելի շտապեցնել աշակերտին»։ Ուղղակի անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է դարեր առաջ բոլորին հայտնի ճշմարտությունները 21-րդ դարում հրամցնել որպես դոկտորական ատենախոսության նորույթ։ Շարունակենք ներկայացնել նորույթ համարվող մեթոդական հանձնարարականների բովանդակությունը։
«Նյութի մատուցման ժամանակ կիրառել ակտիվացնող մեթոդներ»։ Հասկանալի է, որ նյութը չեն մատուցում, այլ կազմակերպում են դրա աշակերտական ուսումնասիրությունը։
«Ուսուցիչները չպետք է անընդհատ պտտվեն դասասենյակում կամ կանգնեն ու նստեն վերջում», «դասը սկսել հին նյութի հարցմամբ, կրկնությամբ եւ ամրակայմամբ, որից հետո, հենվելով հնի վրա, կատարել նոր նյութի հաղորդումը» (էջ 310): Բայց չէ՞ որ միշտ էլ այդպես է եղել։ Նման դասը միշտ էլ կոչվել է համակցված դասատեսակ, բացի այդ, խոսքը պետք է լինի ոչ թե հին, այլ նախորդ նյութի մասին, քանի որ հինը արդեն պետք չէ։
Ծանոթանալով այս ամենին՝ ակամայից մտածում ես այն մասին, թե ինչպե՞ս է ԵՊՄՀ-ի մանկավարժության ամբիոնը նման «նորույթ» բովանդակող ատենախոսությունը պաշտպանության երաշխավորել, այն էլ՝ դոկտորականի մակարդակով։ Արդեն ինը տարի է, ինչ Ն. Հարությունյանը ստանում է եւ դեռ երկար ու ձիգ տարիներ շարունակելու է ստանալ դոկտորի աշխատավարձ՝ զգալի վնաս պատճառելով պետական բյուջեին: Եվ դա այն դեպքում, երբ նրա դոկտորական ատենախոսությունը նորույթի փոխարեն «հնույթ» է բովանդակում։
ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ
մանկավարժագիտության դոկտոր
Ձեռնպահ ենք մնում գիտական վեճերին միջամտելուց եւ պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930