Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտականից հերքում են, թե Բագրատ սրբազանի հետ հանդիպած տնտեսագետներից բացատրագրեր են պահանջում

Մայիս 27,2024 15:27

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից (ՀՊՏՀ) հետաքրքրվել էր, որ ճիշտ են արդյոք այն լուրերը, որ Բագրատ սրբազանի հրավիրած տնտեսագետ-գիտնականների բաց հանրային քննարկմանը Տնտեսագիտական համալսարանի շուրջ 15 գիտնական-տնտեսագետների մասնակցությունից հետո Տնտեսագիտականում նրանց մի մասից սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են բացատրագրեր գրել եւ ֆորմալ պատճառաբանություններով փորձում են կարգապահական տույժերի են ենթարկել:շ ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից Aravot.am-ին գրավոր պատասխանել են, որ համալսարանում նման բան չկա, եւ որեւէ աշխատակից տույժի չի ենթարկվել:

Նաեւ հետաքրքրվել էինք՝ ճի՞շտ է, որ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը սպառնալիքներով է խոսում բոլորի, այդ թվում՝ կին աշխատակիցների հետ, իրեն դուր չեկած աշխատակիցներից պահանջում է դիմում գրել ու հեռանալ համալսարանից, հայտարարում է, որ առաջիկա 5 տարում ինքն է կառավարելու համալսարանը։ Ի պատասխան այս հարցի էլ հետեւյալն են փոխանցել. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքային իրավահարաբերությունները, աշխատանքային գործընթացը կազմակերպվում եւ իրականացվում է ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև բուհի գործունեությունը կարգավորող կարգերի և փաստաթղթերի հիման վրա։ Ձեր որեւէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031