Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց գերծանր քաշայինների պայքարում մեդալի իրական հավակնորդ Հռիփսիմե Խուրշուդյանը րոպեներ առաջ պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ 130 կգ ծանրաձողը բարձրացնելիս վնասեց ձախ ձեռքը եւ դադարեցրեց պայքարը: Տա Աստված, որ վնասվածքը լուրջ չլինի:
Այսպիսով, Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի կանանց հավաքականը ներկայացված կլինի երկու մասնակցով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: