Ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց գերծանր քաշայինների պայքարում մեդալի իրական հավակնորդ Հռիփսիմե Խուրշուդյան այսօր պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ 130 կգ ծանրաձողը բարձրացնելիս վնասել էր ձախ ձեռքը եւ դադարեցրել պայքարը: Հենց նոր պարզ դարձավ, որ Հռիփսիմե Խուրշուդյանին տեղափոխեցին հիվանդանոց: Սակայն նախնական տվյալներով խախտվել է նրա արմունկահոդը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: