Սպիտակի մշակույթի տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը խոսել է հաշմանդամների, աղետի գոտու, զբաղվածության խնդիրներից, սոցիալապես անապահով խավի հոգսերից, մի տատիկ հանդիպումից հետո մոտեցել է նրան եւ ամաչելով խնդրել, որ Բաղդասարյանն իրեն օգնի։ Երբ ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է, թե ինչով կարող է նրան օգնել, տատիկն Արթուր Բաղդասարյանի ականջին շշնջացել է՝ «կոշիկ չունեմ»: Ասում են՝ ՕԵԿ Նախագահը հանձնարարել է իր կուսակիցներին տատիկի համար կոշիկ առնել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: