
Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, անազատության մեջ է արդեն շուրջ երեք ամիս՝ օգոստոսի 30-ից։ Վասակյանը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե տվյալ գործում այլ մեղադրյալներ կա՞ն ներգրավված։ Նա ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործի նյութերին չի ծանոթացել։ Հավելենք միայն, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Մարգար Օհանյանը կարող Է դատապարտվել մինչեւ 12 տարվա ազատազրկման։ Պաշտպան Վասակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել Է, որ Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունքներ չի տվել:
«Հայկական ժամանակ»


















































