Իջեւանում, Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են,որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը պաշտոնանկ է արվելու եւ նրա փոխարեն նշանակվելու է գեներալ Արշալույս Փայտյանը, որը ծննդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղից է:
Մարզպետ Արմեն Ղուլարյանը պաշտոնավարում է 1999 թվականի փետրվարի 26-ից, Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետն է, Հանրապետական կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահը:
Ըստ մեր աղբյուրի, Տավուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետի նոյեմբերի 13-ի ընտրությունում հանրապետականի պարտությունից հետո են կուսակցությունում որոշել փոխել մարզպետին:
Տավուշի ղեկավարի փոփոխության մասին պաշտոնական որեւէ տեղեկություն առայժմ չկա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: